ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանացի արտաքին տեսքի 9 գիծ, որ գրավում են բոլոր տղամարդկանց՝ առանց բացառության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դժվար թե գտնվի մի կին, ով չուզենա լինել ավելի գեղեցիկ: Սակայն ինչպես հայտնի է՝ գեղեցկությունը չափազանց հարաբերական հասկացություն է, իսկ քանի որ կանայք գրավիչ հիմնականում ուզում են լինել հատկապես տղամարդկանց համար՝ ուրեմն եկեք մանրակրկիտ տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում կանացի գեղեցկությունը ուժեղ սեռի աչքերով:

 Հոգեբանները պնդում են, որ սիրատածելու ընթացքում տղամարդիկ ենթագիտակցորեն կնոջ մեջ տեսնում են երեխայի, ում մասին ուզում ես հոգ տանել: Այդ պատճառով, եթե մենք խոսում ենք գեղեցկության մասին, իդեալական գեղեցկության կինը պետք է ընդհանրություններ ունենա երեխայի հետ: Ամեն ինչի մասին հերթով:

1. Աչք և քիթ

Հիշեք նորածին երեխայի դեմքը՝ հսկա աչքեր և փոքրիկ, կճատ քիթ: Հենց այդ պատճառով են կանայք տարբեր հնարքներ գործադրում, որպեսզի վիզուալ փոքրացնեն քիթը և մեծացնեն աչքերը: Իսկ ահա տղամարդկանց՝ մեծ քիթը ամենևին չի տգեղացնում:

2. Ունքեր

Եթե խոսենք ունքերի մասին, ապա դրանք պետք է լինեն բավական մուգ, խիտ, բայց ոչ լայն: Գծիկ ունքերը նույնպես «պիտանի» չեն: Իդեալական է, երբ ունքերը գտնվում են բավական բարձրության վրա, քանի որ այդ դեպքում աչքերը՝ վիզուալ ավելի մեծ կերևան:

3. Ճակատ

Ոչ բոլոր կանայք գիտեն, որ բարձր ճակատը գեղեցկացնում է տղամարդուն, բայց ոչ մի կերպ գեղեցիկ սեռի ներկայացուցչին: Եթե բնությունը ձեզ օժտել է բարձր ճակատով՝ ապա ելք կա: Դա ճակատի հերափունջն է (челка), որը, ի ուրախություն, բազմաթիվ տարբերակներ ունի: Եթե հետևել գեղեցկության կանոններին՝ ապա ճակատի իդեալական բարձրությունը հավասար է քթարմատից մինչև քթի ծայր հեռավորությանը:

4. Ականջներ

 

Մեծ ականջները դժվար թե գրավեն տղամարդուն: Սակայն եթե բնությունից օժտված եք ոչ փոքր ականջներով՝ ապա դրանք հեշտությամբ կարելի է թաքցնել, ընտրելով ճիշտ սանրվածք: իսկ ահա մեծ ականջողներից՝ ավելի լավ է հրաժարվել:

5. Մատներ

Եթե ձեռքի մատները հեռու են իդեալականից, ապա մեծ զարդերից՝ մատանիներից, ապարանջաններից ավելի լավ է հրաժարվել: Դրանք ավելորդ ուշադրություն կգրավեն:

Խնամված և գեղեցիկ մատնահարդարմամբ ձեռքերը դուր են գալիս գրեթե բոլոր տղամարդկանց: Մատները վիզուալ երկարեցնելու համար՝ եղունգներին կարելի է տալ օվալաձև տեսք:

6. Կրծքեր

Մարդկությունը դեռևս շարունակում է վիճել, թե ինչպիսի կրծքեր են դուր գալիս տղամարդկանց՝ մե՞ծ, թե՞ այն, որ տեղավորվում է ափի մեջ: Ամեն դեպքում, բոլորին, առանց բացառության դուր են գալիս ձգված կրծքերը (կեցցէ ճիշտ ներքնազգեստը) և իդեալական կեցվածքը: Այդ դեպքում դուք հաստատ աննկատ չեք մնա:

7. Ոտքեր

Շատ տղամարդկանց դուր են գալիս բարձրակրունկներով կանայք: Դա պայմանավորված է մի քանի ֆակտորով: Նախ՝ բարձրակրունկները վիզուալ երկարեցնում  են ուրվագիծը և կանացի համամասնությունները մոտեցնում իդեալականին: Երկրորդ՝ բարձրակրունկներով սրնքամկանները (икры) լարված են, որի հաշվին ստեղծվում է ոտքերի գեղեցիկ ֆորմա: Եվ երրորդ՝ ոտքերը նավականման կոշիկներում վիզուալ ավելի փոքր են թվում և նույնիսկ 41 համար կրողի ոտքերը կարող են մատնաչափիկի ոտքեր թվալ:

8. Մազեր

Մազերը՝ կնոջ բնական զարդն են: Հազվադեպ տղամարդկանց դուր չեն գալիս բաց թողնված մազերով կանայք: Ենթագիտակցական մակարդակում այդ հաղորդագրությունը տղամարդիկ կարդում են այսպես՝ բաց է թողել մազերը, նշանակում է ուզում է դուր գալ տղամարդկանց, նշանակում է պատրաստ է ծանոթության: Գեղեցիկ սանրվածքը ավելի շատ ուշադրություն է գրավում, քան փարթամ կուրծքը կամ երկար ոտքերը:

9. Հրաշալի ճաշակ

Տղամարդուն գրավում է այն ամենը՝ ինչ նոր է: Եթե ձեզ թվում է, որ նա կնկատի ձեր 15 սմ-անոց բարակ բարձրակրունկները, վանդակավոր զուգագուլպաները կամ կարճ կիսաշրջազգեստը և դրանից հետո նա կհայտնվի ձեր ոտքերի տակ՝ դուք չարաչար սխալվում եք: Տղամարդուն ավելի շուտ կգրավի որևէ անսովոր, չկրկնվող և յուրահատուկ բան: Նրա աչքերը վայրկենապես կգտնեն ձեզ ամբոխում, եթե դուք հագնված եք ոչ ճչացող, բայց ճաշակով:

Անխոս՝ տարբեր տղամարդկանց դուր են գալիս տարբեր տիպի և գեղեցկության կանայք: Սակայն նրանց նախապատվությունների մեջ կարելի է շատ ընդհանրություններ գտնել: Իսկ ըստ ձեզ, արտաքինի ուրիշ ի՞նչ գծեր կարող են գրավել տղամարդկանց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular