ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 19)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հրանտ Դինքի հիշատակի օր, Իսլանդիա՝ ամուսինների օր, Բելոռուս՝ Փրկարար ծառայության աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1901 –ծնվել է հայ խորհրդային ինժեներ, մեխանիկ Լևոն Եվանգուլյանցը:
1910 –ծնվել է արձակագիր Հրաչյա Քոչարը:
1920- Անտանտի Գերագույն խորհուրդը, փաստացի, ճանաչել է Հայաստանի անկախությունը:
1922 – ծնվել է ծագումով հայ, լեհ նշանավոր կինոռեժիսոր, դրամատուրգ Եժի Կավալերովիչը:
1987– ծնվել է ֆուտբոլիստ, հարձակվող Էդգար Մանուչարյանը:
1990 –վախճանվել է ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:
2001-Տիգրան Նաղդալյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:
2002 –վախճանվել է ռեժիսոր, բեմադրիչ Կիմ Արզումանյանը:
2005-Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը բացել և օծել է Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի արձանը, որը տեղադրվել է Վատիկանի Սբ. Պետրոս տաճարի արտաքին պատի մոտ: 
2007-Ստամբուլում հրազենից սպանվել է պոլսահայ նշանավոր լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: 
2010-«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատարանի վճռով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
2012-Ֆրանսիական Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` պնդելով, թե այն հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանը։
2015- «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Գյումրու Ավետիսյանների սպանդը վերապրած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը։ 
2018-Սերժ Սարգսյանն առաջարկել է Արմեն Սարգսյանի թեկնածությունը ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում:
2021- Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը՝ այդպիսով փորձելով արգելել ադրբեջանցիների տեղաշարժը ներկայիս Արցախի տարածքով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

379 —կայսր Գրիցիանը իր զորահրամանատար Ֆեոդոսիային տվել է Օգոստոսի կոչում և նշանակել Հռոմեական կայսրության արևելյան մասի կառավարիչ:
532 —Նիկայի ապստամբության ճնշումից հետո մահապատժի են ենթարկվել ապստամբների կողմից կայսր հռչակված Ֆլավիոս Հիպատիոսը և նրա եղբայր Ֆլավիոս Պոմպեոսը, և նրանց մարմինները նետվել են Մարմարի ծովը:
1601– ծնվել է իտալացի ուշ բարոկո ժամանակաշրջանի նկարիչ Գվիդո Գանյաչին:
649 —40-օրյա շրջափակումից հետո չինական Տան դինաստիայի բանակը գրավել է Կուչա քաղաք-պետությունը և վերահսկողություն սահմանել ամբողջ Տարիմյան հարթավայրի վրա:
1127 —քոչվոր չժուրչժենները գերեվարել են Չինաստանի կայսրին:
1419 —Անգլիայի և Ֆրանսիայի միջև ընթացած 100-ամյա պատերազմի ժամանակ անգլիացի թագավոր Հենրիխ 5-րդը շրջապատել է Ռուան քաղաքը, որով իսկ ավարտվել է Նորմանդիայի օկուպացիան:
1482 —սկսվել է Էլմինա (Սան-Ժորժի-դա-Մինա) ամրոցի շինարարությունը, որը Աֆրիկայում Սահարայից հարավ ընկած տարածքի առաջին պորտուգալական ամրոցն է եղել:
1493 —Արագոնի թագավոր Ֆերդինանդ 2-րդը և Ֆրանսիայի թագավոր Կարլ 8-րդը կնքել են Բարսելոնյան պայմանագիրը, ըստ որի ֆրանսիան հետ է վերադարձրել Արագոնին Ռուսսիլոն կոմսությունը և Սարդինիան:
1649 —Քվեբեկում տեղի է ունեցել առաջին մահապատիժը Կանադայում (մահապատժի է ենթարկվել 16-ամյա աղջիկ գողության մեղադրանքով):
1736 –ծնվել շոտլանդացի գյուտարար է  Ջեյմս Վատտը:
1798 –վախճանվել է ֆրանսիացի փիլիսոփա Օգյուստ Կոնտեն:
1809 –ծնվել է ամերիկացի արձակագիր, բանաստեղծ Էդգար Պոն:
1825 —էզրա Դագգետը արտոնագրել է սննդամթերքի պահպանման համար ստեղծված պահածոյի տուփը:
1839 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանը:
1847 —մեքսիկացիները սպանել են Նյու-Մեքսիկոյի առաջին ամերիկացի գուբերնատոր Չարլզ Բենտին:
1853– տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի առաջնախաղը:
1865– ծնվել է ռուս նկարիչ գրաֆիկայի վարպետ Վալենտին Սերովը:
1963- հեռուստատեսությամբ տեղի է ունեցել The Beatles խմբի առաջին ելույթը:
1966– Ինդիրա Գանդին դարձել է Հնդկաստանի վարչապետ:
1899 —Մեծ Բրիտանիան և Եգիպտոսը համատեղ վերահսկողություն են հաստատել Սուեզի ջրանցքի վրա:
1915-Ջորջ Կլոդը արտոնագրել է նեոնային լամպերով ստեղծված իր գովազդային հայտարարությունը:
1938 —ամերիկյան «General Motors» ընկերությունը աշխարհում առաջին անգամ սկսել է սերիական արտադրել դիզելային շարժիչներ:
1991– Սադդամ Հուսեյնի հրամանով մոտ 816 000 տոննա նավթ է լցվել Պարսից ծոց:
1992-Հարավային Օսիայի բնակիչների 99 %-ը հանրաքվեում կողմ են արտահայտվել Վրաստանից անկախանալուն:
1995 —ռուս-չեչենական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Գրոզնիում գրավել են նախագահական պալատը:
2001-Ավստրալիայում արտոնագրվել է վիրտուալ սեքսով զբաղվելու համար ստեղծված ռոբոտը:
2011 —Ռուսաստանում առաջին անգամ քրեական գործ է հարուցվել համացանցի օգտատերի նկատմամբ արտոնագրային իրավունքները խախտելու մեղադրանքով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular