ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ են ՀՀԿ կանայք որոշել դիմել Սերժ Սարգսյանին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀԿ խորհրդի առաջիա նիստում, որը կկայանա Սերժ Սարգսյանի հունվարի 13-ին արձակուրդից վերադառնալուց հետո, ըստ էության, կուրվագծվի ՀՀԿ ցուցակի նախնական պատկերը:
Ի դեպ, հենց այս նիստից հետո ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
ՀՀԿ կանայք դեմ են, որ տակավին նորաթուխ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն: Ի դեպ, Հանրապետականի ներսում անցկացված հարցումներով էլ ամենաբարձր վարկանիշն ունի հենց Արփինե Հովհաննիսյանը:
Բացի դրանից՝ Արփինե Հովհաննիսյանը վայելում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորությունը: Հենց նրա պնդմամբ՝ ցուցակի առաջին կին թեկնածուն կլինի Արփինե Հովհաննիսյանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular