ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը Ժիրայր Սեֆիլյանին պատասխանատու է համարում իր նկատմամբ սուտ մեղադրանքների առաջադրման ու դատապարտման համար եւ իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2021թ դեկտեմբերի 10-ին Վերաքննիչ դատարան կոչված մարմինն ինձ դատապարտեց 25 տարվա ազատազրկման՝ իբր 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդում վիրավորված եւ մեկ ամիս անց մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար։ Անխտիր բոլորը գիտեն, որ ես չեմ եղել Մկրտչյանին վիրավորողը եւ ավելին, որ դեպքի պահին դեպքի վայրում չեմ էլ գտնվել: Դեպքին ներկա էին եղել, բացի իրենից՝ Մկրտչյանից, մեկ այլ ոստիկան եւ գունդը գրաված խմբի անդամներից 8-10 հոգի: Խմբի մնացած անդամներս, ավելի քան 20 հոգի, այդ պահին գտնվել էինք գնդի տարածքի այլ վայրերում: Բայց գործողության ավարտից հետո, գնդի գրավման գործը քննող Հատուկ քննչական ծառայության քննիչ խումբը դիմեց բացահայտ կեղծիքի եւ Մկրտչյանի վիրավորման եւ մահվան պատասխանատու հայտարարեց ինձ: Քննիչ խումբն իմ դեմ սպանության մեղադրանքը «կարեց» դեպքին ներկա երկրորդ ոստիկանի եւ դեպքի վայրում նույնիսկ չգտնված խմբի գոնե երեք անդամների սուտ ցուցմունքների հիման վրա։ Այդ անդամների կեղծ ցուցմունքների դիմաց նրանց նկատմամբ բոլոր մեղադրանքները դեռ 2016թ ամռանն ու աշնանը հանվեցին ու նրանք ազատ արձակվեցին: Չորս տարի անց՝ 2020թ-ին, դատավարության ընթացքում, նույն այդ անդամները հրաժարվեցին իրենց առաջին ցուցմունքներից, խոստովանեցին, որ դրանց ներքո ստորագրել էին ճնշումների հետեւանքով եւ ներողություն խնդրեցին ինձանից: Մեղադրանքի անհիմն լինելու պատճառով, ավելի քան 4,5 տարվա ազատազրկումից հետո 2021թ փետրվարի 24-ին առաջին ատյանի դատարանը ինձ արդարացրեց Մկրտչյանի սպանության հոդվածից։ Գնդի գրավման մյուս հոդվածներով նույն ատյանը ինձ դատապարտեց ավելի քան 9 տարվա ազատազրկման եւ մինչ վերաքննիչ բողոքի գործընթացի ավարտը, իմ խափանման միջոցը փոխվեց եւ ես ստորագրությամբ ազատվեցի կալանքից։ Իսկ ահա «վերաքննիչ» դատարանը, առանց նոր ապացույցների եւ որեւէ հիմնավորման վերակենդանացրեց կեղծիքն ու անարդարությունը:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular