ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իսլանդիա՝ Թորրաբլոութի օր, Լեհաստան՝ Պապիկների օր, Ուկրաինա՝ Միավորման օր, Ռուսաստան՝ Հակաօդային պաշտպանության ուժերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876 – ծնվել է ամերիկահայ քանդակագործ Հայկ Բադիկյանը, որը մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոյում:

1921 - ծնվել է  մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը:

1922– ծնվել է գրականագետ, պրոֆեսոր Սուրեն Աղաբաբյանը:

1936– վախճանվել է նշանավոր գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանը, որը ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում:

1974 - Վիկտոր Համբարձումյանը ընտրվել է Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ:

1979– վախճանվել է նշանավոր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը:

1992 – Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Կրկժան գյուղը՝ Ստեփանակերտի մոտ:

1993-Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողով, որտեղ ստորագրվել է ԱՊՀ-ի կանոնադրությունը:

2001-հրազենից սպանվել է Ռուսաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն Օնիկ Արշակյանը: 

2004-Վերաքննիչ դատարանը առանց բավարարման է թողել «Հոկտեմբերի 27»-ի գործով երեք ամբաստանյալների բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի՝ անփոփոխ թողնելով դատավճիռը: 

2007-Ստամբուլի «Ակոս» թերթի հրատարակչական խորհուրդը` թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից երեք օր անց, վերսկսել է աշխատանքները, և թերթի նոր գլխավոր խմբագիր է նշանակել Էթիեն Մահչուբյանին:          

- թուրք ազգայնական Յասին Հայալը խոստովանել է, որ ինքն է հրահրել Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը:

2014 —Կիևի Գրուշևյան փողոցում ընդհարման ժամանակ սպանվել է Եվրոմայդանի ակտիվիստ, Ուկրաինայի հերոս Սերգեյ Նիգոյանը:

2018-Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել անգլիական «Արսենալ» ակումբի հետ:

2019-Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվել և տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ:

2020-Սպանդանոցներ-անասնապահներ թնջուկը հանգուցալուծվել է կառավարության նոր սպանդանոցների կառուցման ճանապարհային քարտեզով, որը օրենքի ուժ մտնելու ժամկետ է սահմանել հուլիսի 1-ը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1561 –ծնվել է անգլիացի փիլիսոփա, պատմաբան Ֆրենսիս Բեկոնը:

1666 —վախճանվել է Բաբուրիդների կայսրության փադիշահ, Թաջ-Մահալի ստեղծող Շահ-Դջահանը:

1573 —ծնվել է ֆլամանդրացի բարոկկոյի դարաշրջանի գեղանկարիչ և գծանկարիչ Սեբաստիան Վրանսկը:

1724 —Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրամանագիր է արձակել, ըստ որի՝ պետական ծառայողները պետք է իմանան օրենքները և կանոնները, և բացառել է դրանք չիմանալու հետևանքով դրանք չկատարելը և արդարանալը:

1788 - ծնվել է անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը;

1796 —ծնվել է ռուս քիմիկոս, դեղագործ և ռուտենիում քիմիական էլեմենտի հայտնագործող Կարլ Կլաուսը:

1798 —վախճանվել է Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը, որը Ռուսաստանի հետ կնքել էր Գեորգիևյան տրակտատը:

1879 —անգլո-զուլուսական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Իզանդլվանիի մոտ:

1898 - ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնը:

1901– վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան:

1904 —ծնվել է խորհրդային մանկական գրող Արկադի Գայդարը (իսկական ազգանունը Գոլիկով):

1905– Սանկտ Պետերբուրգում սկսված գործադուլով սկսվել է ռուսական առաջին հեղափոխությունը: Այս օրը Ռուսաստանի պատմության մեջ մտել է «արյունոտ կիրակի» անվանմամբ:

1906 —ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ռոբերտ Իրվին Հովարդը:

1908 - ծնվել է խորհրդային ֆիզիկոս Լև Լանդաուն:

1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան սկսել են Շինգլ գործողությունն ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի:

1946– Իրանի տարածքում քրդերը հռչակել են իրենց Մեհաբադյան հանրապետությունը, որը  կազմալուծվել է նույն թվականի դեկտեմբերին:

1969– ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը Լեոնիդ Բրեժնևի վրա մահափորձ է իրականացրել Մոսկվայում:

1973 —ԱՄՆ-ի Գերագույն դատարանը օրինականացրել է աբորտները:

1980 —այլախոհ ակադեմիկոս Անդրեյ Սախարովը աքսորվել է Գորկի քաղաք:

1993 - վախճանվել է ճապոնացի արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեն:

2002 —դադարել է հերարձակվել ТВ-6 հեռուստաալիքը:

2005 —Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Կիմ Կե Գվանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան դարձել է ատոմային տերություն:

2006 - Էվո Մորալեսը դարձել է Բոլիվիայի առաջին ծագումով բնիկ նախագահը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular