Վերջապես հայկական սերիալում բարձրաձայնվեց այս կարևոր խնդրի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼիլիթ Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Երեկ արդեն անդրադարձել եմ ԱԹՎ-ով մեկնարկած «Եթե գտնեմ քեզ» սերիալին:
նայեցի նաև երկրորդ սերիան (այո, ես նայում եմ սերիալներ, և ԲԱՑԱՌԱՊԵՍ հայկական արտադրության): Պարզվում է` այս սերիալի ստեղծողները փորձել են շատ կարևոր և նուրբ հարց բարձրաձայնել, որն է սելեկտիվ աբորտները:
Մի քանի տարի առաջ սարսափեցնող վիճակագրություն հրապարակվեց. սեռով պայմանավորված աբորտների թվով Հայաստանը զիջում է միայն Չինաստանին ու Ադրբեջանին: Սա մեր երկրին շուտով կկանգնեցնի լուրջ խնդիրների առաջ:
Մի փոքր սփոյլեր անեմ. սերիալում դեպքերն այնպես են զարգանում, որ փլատակների տակ են հայտնվում երեք երեխա՝ 1 տղա և երկու աղջիկ, և երբ փրկարարները հարցնում են մորը, թե երեխաներից ում փրկեն, նա ընտրում է ՏՂԱՅԻՆ: Հեռուստադիտողն անմիջապես զայրույթ կապրի այս տեսարանից: Բայց, եթե խորանանք,կտեսնենք, որ փորձ է արվել տողատակային արծարծել հայերի մեջ տղա երեխաներին գերարժեվորելու երևույթը: Ինչպես կարող են մորը հարցնել, որ երեխային փրկել, ու նա կարողանա ընտրություն անել: Նույն ձևով էլշատ ու շատ ապագա մայրիկներ հեշտությամբ գնում ու հրաժարվում են իրենց աղջիկ երեխաներից, զրկում նրանց կյանքից:
Շնորհակալ եմ այսչափ կարևոր խնդիրներին անդրադառնալու համար, քանի որ փորձը ցույց է տվել, որ մեր հասարակությանը ավելի շատ դաստիարակում են սերիալները :