ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեռախոսազրույց է տեղի ունեցել Փաշինյանի և Պուտինի միջև. քննարկվել են ԵԱՀԿ-ի աշխատանքին, ՀԱՊԿ-ին և սահմանազատմանն առնչվող հարցեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

Ինչպես փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում դիտարկվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվաի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերը:

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով տարվող աշխատանքի շարունակությունը:

ՀԱՊԿ-ում Հայաստանի ընթացիկ նախագահությամբ պայմանավորված՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա համագործակցության հեռանկարները:

Փաշինյանի խնդրանքով՝ ՌԴ նախագահը կարճ տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ անվտանգության երաշխիքների հարցով բանակցությունների ընթացքի մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular