ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը գնահատել է Հայաստանի նոր նախագահ քաղաքական գործիչին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Lenta.ru-ն գրում է, որ Հայաստանի նոր նախագահը կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավատարիմ գործիչը: Նման գնահատականն է տվել քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ հանրապետության քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չեն լինի, քանի որ նախագահությունը զուտ խորհրդանշական է։ Թե կոնկրետ ո՞ւմ է առաջադրելու վարչապետը, քաղաքագետը չի նշել:

«Բայց ակնհայտ է, որ դա կլինի վարչապետին լիովին հավատարիմ մարդ, ով հեզորեն կստորագրի ցանկացած օրենք կամ միջազգային պայմանագիր առանց դրանք վիճարկելու Սահմանադրական դատարանում և հրապարակավ չի քննադատի կառավարության գործողությունները»,- պարզաբանել է նա։

Խալաթյանը նաև հավելել է, որ պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միանշանակ հարաբերություններ է ունեցել Փաշինյանի հետ: Մի կողմից ԼՂ հակամարտությունից հետո երկրի ղեկավարը պնդել է նրա հրաժարականը, մյուս կողմից օգնել է նրան բազմաթիվ հարցերում, այդ թվում Սահմանադրական դատարանի հետ կոնֆլիկտում և վարչապետի պաշտոնը լքելու պահանջով գլխավոր շտաբի հայտարարությունից հետո առաջացած ճգնաժամի ժամանակ:

Քաղաքագետը հավելել է, որ նախագահը չունի իշխանական լծակներ, ուստի իշխող կուսակցությունը խորհրդարանի միջոցով հեշտությամբ կընտրի Փաշինյանին անհրաժեշտ մարդուն։ Հայաստանի ղեկավարի փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, իսկ Ղարաբաղի հարցի կարգավորման և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում վարչապետին հավատարիմ մարդու ընտրությունը կերաշխավորի պետության ղեկավարի կողմից խոչընդոտների բացակայությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular