ԱԺ-ում մեկնարկել է ՄԻՊ թեկնածուի գաղտնի քվեարկությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԺ-ում ավարտվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրության քննարկումը։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ՀՀ ՄԻՊ-ն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդ-ով։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց, որ քվեարկությունը կտևի 1 ժամ, կավարտի 16։30-ին։
Հիշեցնենք՝ իշխող «Քաղաքացիական օայմանագիրը» ՄԻՊ-ի պաշտոնի համար առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը։