Հայաստանի նախագահին մեղադրել են պատասխանատվությունից խուսափելու մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆlenta.ru-ն գրում է, որ քաղաքագետ, «Քաղաքական տնտեսություն» գիտահետազոտական ինստիտուտի փորձագետ Բենիամին Մաթևոսյանը պարզաբանել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը։ Նա ասել է, որ քաղաքական գործիչը կարող էր նման որոշում կայացնել խուսափելու համար Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի հետ սահմանազատման փաստաթղթերի հնարավոր ստորագրումից։ Մաթևոսյանը հայտարարել է, որ փորձագետները Հայաստանի ղեկավարին մեղադրում են կարևոր որոշումներից խուսափելու մեջ։ Նրանք կարծում են, որ նախագահը հրաժարական է տվել՝ չցանկանալով պայմանագրեր ստորագրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների ոլորտում։ Ուստի, քաղաքագետը Սարգսյանի հրաժարականն անվանել է փախուստ պատասխանատվությունից։
«Կարևոր է նաև նշել, որ նա իր հրաժարականի մասին հայտարարել է արտերկրում գտնվելով, ինչը շատ խորհրդանշական է ցուցադրում նրա կապը Հայաստանի հետ»,- ընդգծել է նա։
Մասնագետը նշել է, որ Սարգսյանը հրաժարական է տվել երկրի ղեկավարի լիազորություններն ընդլայնող սահմանադրական բարեփոխումների ընթացող գործընթացների ֆոնին։ Քաղաքագետը կարծում է, որ պետք է ամբողջությամբ տեսնել փոփոխությունների նախագիծը և հասկանալ նախկին նախագահի ծրագրերը՝ նա կմնա քաղաքականության մեջ, թե՞ կմեկնի Մեծ Բրիտանիա՝ ինչպես 1997թվականին թողնելով վարչապետի պաշտոնը մեկնել էր։
Քաղաքագետը նաև հավելել է, որ 2015 թվականին ընդունված սահմանադրությունը խորհրդարանին թույլ է տալիս նոր նախագահ ընտրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավատարիմ քաղաքական գործչին։
«Այդ պաշտոնի հիմնական հավակնորդներին պետք է փնտրել Փաշինյանի ուղեծրում»,- ենթադրել է նա։
Ավելի վաղ Սարգսյանը բացատրել էր Հայաստանի նախագահի պաշտոնից հեռանալու իր որոշումը։ Նա հայտարարել էր, որ չկան ներքին ու արտաքին քաղաքականության վրա ազդելու գործիքներ: Նրա խոսքով պետության ղեկավարի պաշտոնը լքելու որոշումը հույզերի պատճառով չէ։
Նյութը հրապարակման պատրաաստեց Կամո Խաչիկյանը