ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի դեսպանատներն ամբողջ աշխարհում ծառայում են որպես բանկոմատներ. Ամերիկայի հայ դատի հանձնախումբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գնալով ավելի պարզ է դառնում, որ Ադրբեջանի դեսպանատներն ամբողջ աշխարհում ոչ այնքան դիվանագիտական առաքելություն են իրականացնում, որքան ծառայում են որպես բանկոմատներ, որոնք Ալիևի հրահանգով ապօրինի կաշառք են բաժանում։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։

Վերջինս նկատի է ունեցել համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում հայտնված Ադրբեջանի մասնակցությամբ վերջին սկանդալը, երբ ԱՄՆ-ում օրենսդիրներին կաշառելու փորձ է եղել։

Նշվում է, որ նախորդ շաբաթ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետախուզել է ԱՄՆ պալատի ներկայացուցչի տունը, որը կապված է եղել ադրբեջանական բիզնես շահերին վերաբերող մեկ այլ հետաքննության հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular