ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Բաքվի և Անկարայի հիմնական նպատակը ռուս խաղաղապահներին հեռացնելն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ Անկարան և Բաքուն ձգտում են ռուս խաղաղապահների դուրսբերմանը Ղարաբաղից հետագայում տարածաշրջանը լիարժեք իրենց վերահսկողության տակ վերցնելու համար։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին հայտնել է Պրիմակովի անվան Համաշխարհային Տնտեսության և Միջազգային Հարաբերությունների ինստիտուտի Կովկասի սեկտորի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը։

«Թուրքիան և Ադրբեջանը ղարաբաղյան պատերազմից հետո հետևողականորեն Հայաստանի նկատմամբ վարում են քաղաքականություն, որի նպատակն է ավարտին հասցնել իրենց ռազմական հաղթանակը, որն է Ղարաբաղը դնել Ադրբեջանի կառավարության լիակատար վերահսկողության տակ և այնտեղից դուրս բերելով ռուսական խաղաղապահ ուժերը։ Դրանք հեռանկարում են, այս պահին դա հնարավոր չէ»,- ասել է փորձագետը։ Քաղաքագետն ընդգծել է, որ Բաքուն և Անկարան ամեն կերպ ճնշում են գործադրելու Ռուսաստանի վրա, որպեսզի ստիպեն նրան դուրս բերել խաղաղապահներին տարածաշրջանից։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ, որը ներառում էր 1960 զինվորական՝ հրետանային զենքերով, 90 զրահափոխադրիչներով, 380 մեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular