ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրական հեղաշրջում է տեղի ունեցել Հայաստանում. Լարիսա Ալավերդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

AD TV «Հարցազրույցի» տաղավարում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ չի նախանձում նրանց, ովքեր լուրջ լսում են քաղաքացի Փաշինյան Նիկոլի այդ պատասխանները, ուղղակի ցավակցում է։ Ալավերդյանը նշեց, որ Փաշինյանի հայտարարությունները որևէ փաստագրական, գիտական կամ տրամաբանական հիմք չունեն։ «Երբևիցե ոչ մի իշխանություն Հայատսանի Հանրապետության նորանկախ լինի, լինի դա սովետական Հանրապետություն, չեմ հիշում, կարծում եմ և Առաջին հանրապետության ղեկավարներից որևէ մեկը չի հայտարարել այդպիսի բաներ, որ Բաքուն հայկական է և այլն։ Իհարկե կան պատմաբաններ, կան տարբեր գիտնականներ, որոնք որ թույլ են տալիս իրենց խոսքի ազատության շրջանակներում ասել նման բան։ Բայց կրկնում եմ, ոչ մի նախագահ կամ իշխանության որևէ ներկայացուցիչ՝ պատգամավոր լինի կամ կառավարության անդամ, չի եղել դա, դա սուտ է։ Արդեն դա մանիպուլյացիա չէ, դա ուղղակի սուտ է»,-ասաց Ալավերդյանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ալավերդյանն ասաց, որ դա բացարձակ անգրագիտություն է և այդ թեզը շրջանառության մեջ է դրվել դեռևս Առաջին նախագահի օրոք։ «Չկա, պրն Փաշինյան, այդպիսի հայտարարություն, որի մասին Դուք ասում եք։ Չկա այդպիսի արձանագրություն, որտեղ գրված լինի, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի սովետական սահմանները»,-ասաց Ալավերդյանը։

Անդրադառնալով նորընտիր ՄԻՊ-ին, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ վերջապես ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցրեց իշխանության սրտի անձը։Նա նշեց, որ այս իշխանությունները չեն թողել որևէ սահմանադրական նորմ, որը չոտնահարեին։ «Նա արդեն թեկնածու չէ՝ ինքն արդեն ընտրված է, ուղիղ մեկ ամսից հետո կսկսի իր գործունեությունը, նա գալիս է ներդաշնակվելու այդ ամբողջովին հակասահմանադրական, հակաօրինական և ինչը կարևոր է հակաիրավական, այսինքն միջազգային իրավունքին հակասող բոլոր գործողությունները քողարկել և բացատրել չհասկացող հանրությանը»,- նշեց Ալավերդյանը։

Նա հավելեց, որ նա ոչ թե Մարդու իրավունքների պաշտպան է, այլ «Քաղաքացիական պայմանագրի» պաշտպանն է։

Անդրադառնալով Արմեն Սարգսյանին, ասաց, որ նա ստվերում եկած, ստվերում մնացած և ստվերով գնացած նախագահն է.«Վտանգը, որ ես ակնկալում եմ, ըստ երևույթին այնպիսի բաների են պատրաստվում այս իշխանությունները, որոնց արդեն այդ համբերատար, կասեի ոչ տեղին համբերատար անձնավորությունը, որին որ որպես գիտնական ավելի շուտ եմ ճանաչել, ափսոսում եմ, որ որպես գիտնական ինքը մտավ քաղաքականության մեջ և չբարձրացրեց իր պատիվը, այդ պատիվը այդ պաշտոնի վրա։ Այն պատիվը, որը ինքը ուներ որպես գիտնական շատ ավելի բարձր էր»,-ասաց Ալավերդյանը։

Վերադառնալով նորընտիր ՄԻՊ-ի թեմային, Ալավերդյանն ասաց, որ վերջինս նույնիսկ տեսականորեն չգիտի, թե ինչ է իրենից ներկայացնում ՄԻՊ ինստիտուտը։ «Մենք պետք է հստակեցնենք, որ դա այն, ըստ երևույթին, վերջին պետական ինստիտուտներից է, որը քայքայվեց այդ ձևով։ Այսինքն, չհամբերելով, որ ժամկետն անցնի և իրենք իրենց պահեն պարկեշտ, անպարկեշտ, կիսախուլիգանական հարձակումներ էին տեղի ունենում իշխանական թևից առ Թաթոյան։ Եվ երբ որ ես լսեցի, թե ինչ են ասում, նա չգիտի անգամ այդ ինստիտուտի պատմությունը»,-հայտարարեց Մարդու իրավունքների առաջին պաշտպանը։

Ալավերդյանը շեշտեց, որ նորընտիր ՄԻՊ-ը կարող է գոնե ծանոթանալ Հայաստանի ՄԻՊ-ի պատմությանը, որն այդքան էլ երկար պատմություն չունի՝ ինստիտուտը սկսել է 2004 թվականից, բացի այդ Ալավերդյանը հորդորեց սխալ տեղեկություններ չի տարածել իր մասին, որ ինքը հրաժարական է տվել։

Նա հայտարարեց, որ միակ հրաժարական տված ՄԻՊ-ը եղել է Կարեն Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular