ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի այսօրվա համարում կանդրադառնանք պատգամավորներ Գրիգորի Մարգարյանի, Հովհաննես Մարգարյանի, Ստեփան Մարգարյանի և Վրեժ Մարկոսյանի պատգամավորական գործունեությանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը ըստ www.parliamentmonitoring.am կայքի՝ անցած չորս տարիների ընթացքում 502 անգամ կողմ է քվեարկել, իսկ դեմ՝ միայն 22: Մարգարյանը Ազգային ժողովի նիստերից բացակայել է 105 անգամ, բացի այդ էլ երբևէ ոչ մի ելույթ և հարց չի ունեցել: Պատգամավորը նաև նախաձեռնություններ չունի, դրա փոխարեն մեծ կարողությունների տեր է՝ 2015 թ. դրությամբ հայտարարագրել է 2 միլիարդ 504 միլիոն 256 հազար դրամ: Վերջինս ԱԺ պատգամավորների՝ ամենահարուստների շարքի առաջիններից է: Սրա հետ մեկտեղ նշենք, որ վերջինս «Ապօրինի հարստացումը քրեականացնող» օրինագծի քվեարկությանը չի մասնակցել: Գրիգորի Մարգարյանը ոչ կողմ է եղել նման նախագծի ընդունմանը, ոչ էլ՝ դեմ:
«Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կողմ է քվեարկել 432 և դեմ՝ 44 անգամ: Բացակայել է 179 նիստից, նույնքան անգամ էլ հարց հնչեցրել: Իսկ 143 անգամ էլ ելույթ է ունեցել ԱԺ ամբիոնից: Հովհաննես Մարգարյանը 7 օրենսդրական նախաձեռնության համահեղինակ է՝ տնտեսական, պետաիրավական և առողջապահական ոլորտների վերաբերյալ: Դրամական միջոցները 2015 թ. տվյալներով կազմում են 7 միլիոն 500 հազար դրամ: Շատերը կհիշեն, որ Հովհաննես Մարգարյանը ժամանակին գողացել էր ժողովրդի համար որպես օգնություն եկած կաթի փոշին, ինչի համար նա նաև կալանավայրում էր հայտնվել:
ԲՀԿ–ական Ստեփան Մարգարյանը պատգամավոր դառնալուց հետո ԱԺ–ում քննարկվող օրենսդրական նախաձեռնությունների օգտին քվեարկել է 504 անգամ, դեմ է քվեարկել 78 անգամ: ԱԺ նիստերին չի ներկայացել 79 անգամ: Նույնպես բավական շատ թվով հարցեր և ելույթներ հնչեցրած պատգամավոր է՝ հարցեր է տվել 80 անգամ, իսկ ելույթ ունեցել 28 անգամ: Ինչ վերաբերում է վերջին շրջանում մեծ ռեզոնանս առաջացրած օրենսդրական նախաձեռնություններին, ապա նշենք, որ Ստեփան Մարգարյանն, օրինակ՝ «1000 դրամների» նախագծին չի քվեարկել, իսկ 2017 թ. բյուջեի քվեարկության ժամանակ դեմ է ատահայտվել: Ընդամենը մեկ՝ «Տեղական տուրքեր, վճարներ» անունը կրող և հարկային ոլորտին վերաբերող նախաձեռնության համահեղինակ է: 2015 թ. հայտարարագրել է 29 միլիոն դրամ:
ՀՀԿ–ական Վրեժ Մարկոսյանն էլ թվարկված երեք պատգամավորներից տարբերվում է մի բանով՝ մեծամասամբ քվեարկել է հօգուտ օրենսդրական նախաձեռնությունների: Նա պատգամավորական մանդատը ստանալուց ի վեր կողմ է քվեարկել 858 անգամ, իսկ դեմ` միայն 6: Բացակայել է բավական քիչ՝ ընդամենը 52 նիստ է առանց իր ներկայության անցել: Անցած չորս տարիների ընթացքում ոչ մի անգամ ոչ ելույթ է ունեցել, ոչ էլ՝ հարցեր հնչեցրել: 67–ամյա պատգամավորը նաև նախաձեռնություններ չի ունեցել, իսկ դրամական միջոցներն էլ 2015 թ. դրությամբ կազմել են ավելի քան 791 միլիոն դրամ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular