ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը դրական ազդակներ է ստանում Երևանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաքվում Երևանից դրական ազդակներ են ստանում Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար, ադրբեջանա-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռոստամ Ղասեմիի հետ հանդիպման ժամանակ: Ալիևի խոսքով՝ արդեն ակտիվորեն կառուցվում են և՛ ավտոմոբիլային, և՛ երկաթային ճանապարհներ։ Հայաստանը, ինչպես նշել է Ալիևը, ծրագրում է այդ աշխատանքը սկսել իր կողմից։

«Մի խոսքով, հուսով եմ, որ հետպատերազմյան շրջանը նոր հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ Իհարկե, շատ կարևոր է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ներդրումն այդ գործում», – ասել է Ալիևը։

Իսկ Ալիևի դրական ազդակներն իսկապես ստացվում են Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նախօրեին Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու Հայաստան չի կառուցում հայ-իրանական ուղիղ երկաթուղին։ Ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ միջազգային դոնորները և ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման նախագծի հանդեպ, տեղանքը բարդ է ուղիղ գիծ կառուցելու համար, փոխարենը Նախիջևանով ու Մեղրիով ճանապարհը կառուցելը խնդիր չէ Հայաստանի համար։

Փաշինյանը պնդել է հերթական անգամ, թե այդպիսով Հայաստանը երկաթուղային կապ կստանա Ռուսաստանի ու Իրանի հետ, տնտեսական օգուտներ կստանա։ Հայաստանի իշխանությունների այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական շահերի հստակ սպասարկում։ Այդ ճանապարհը լինելու է Բաքվի վերահսկողության տակ, ծառայել է բացառապես թուրք-ադրբեջանական շահերին, իսկ Հայաստանը, առանց այն էլ ծանր տնտեսական վիճակում, նոր վարկեր է վերցնելու, ճանապարհ է կառուցելու Անկարայի ու Բաքվի համար։ Ի՞նչ վատ դրական ազդակ է որ․․․

Արմեն Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular