ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ կարձակվի․ խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում այսօր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու որոշում կայացվեց։

Դատարանը որոշեց Աշոտ Մինասյանի նկատմամաբ ընտրված խափանման միջոց կալանվորումը փոփոխել և նրա նկատմամբ որպես կապակցված խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը և գրավը։ Գրավաչափ սահմանվեց 2 մլն դրամը։

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նա մեղադրվում էր նաև բարձրաստիճան պաշտոնիայի սպանության փորձի նախապատրաստման մեջ, սակայն այդ մասով գործը կարճվել է։ Հիշեցնենք՝ գործով անցնում էին նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular