ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն Էրդողանի հրավերով կայցելի Թուրքիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կայցելի Թուրքիա, հենց որ համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, այս թեման բազմիցս արծարծվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ որոշակի դադար է եղել միջկառավարական հանձնաժողովի անցկացման և երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի աշխատանքի մեջ, որը ղեկավարում են երկու նախագահները։ Էրդողանն ասել է, որ պատրաստ է այս բոլոր միջոցառումները կազմակերպել Թուրքիայում, հավելել է նա։

Նախագահ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այս հրավերը, ասել է Պեսկովը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով` Պուտինի այցը Թուրքիա նախատեսված է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերից հետո։

«Հունվարին Ռուսաստանի Դաշնության նախագահի այցն անհնար է ՌԴ նախագահի խիտ գրաֆիկի պատճառով։ Մինչ այդ այցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ուկրաինա։ Հուսով եմ, որ ռուսական և ուկրաինական կողմերի հետ բանակցությունները կնպաստեն լարվածության թուլացմանը»,- ասել է Չավուշօղլուն։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարին հրավիրել է Թուրքիա և սպասում է Կրեմլի պատասխանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular