ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոյգուն ներկայացրել է «Օրիոն» անօդաչու թռչող սարքի առաջին մոդելը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հինգշաբթի օրը ստուգել է ռուսական խոշոր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաջին մասնագիտացված գործարանի արտադրությունը, որտեղ նրան ներկայացվել է արբանյակային հաղորդակցությամբ «Օրիոն» անօդաչու սարքի առաջին թռիչքային մոդելը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Պաշտպանության նախարարը ստուգել է մերձմոսկովյան Դուբնա քաղաքում խոշոր չափերի անօդաչու սարքերի արտադրության «Կրոնշտադտ» ընկերության մասնագիտացված գործարանը և դրա զանգվածային արտադրությունը»,- հայտնել են նախարարությունից։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հավելել է, որ «Կրոնշտադտ»-ի ներկայացուցիչները Շոյգուին ցույց են տվել «Օրիոն» հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքի առաջին թռիչքային մոդելը՝ արբանյակային կապի ալեհավաքով։ 

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, նախարարին զեկուցվել է նաև «Սիրիուս» նոր անօդաչու համալիրի, «Հելիոս» ռադիոտեղորոշիչ պարեկային անօդաչու թռչող սարքի և «Կայծակ» արագընթաց հարձակողական անօդաչու թռչող սարքի մասին։

Նոր արտադրությանը ծանոթացել են նաև արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը և Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular