ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մոլդովա` Դատախազության աշխատողների օր, Ուկրաինա ` Հրշեջների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1824 –վախճանվել է Մխիթարյան վարդապետ, հայագետ Ստեփանոս Ագոնցը:
1919– վախճանվել է մեծագույն պետական, քաղաքական և հասարակական գործիչ, Հայոց նորագույն
պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը;
1923 –կայացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը:
1928- բացվել է ՀԱՄԽ-ի առաջին շրջիկ թատրոնը:
1932 - ծնվել է ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը:
1951 - ծնվել է օպերային ճանաչված երգիչ, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի
ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:
1960 - ծնվել է Հայաստանի 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
1999 – վախճանվել է բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանը:
2004-Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային ժողովի խմբակցություններին ներկայացրել է
Հայաստանում առաջին մարդու իրավունքների պաշտպանի՝ օմբուդսմենի թեկնածությունը, պաշտոնում
առաջարկվել է նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Լարիսա
Ալավերդյանը:
2007- Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում Հայաստանը և «Մայքրոսոֆթ» ընկերության ղեկավար
Բիլ Գեյթսը համաձայնագիր են ստորագրել Հայաստանի կառավարության և «Մայքրոսոֆթ»-֊ի միջև
համագործակցության մասին:
2014-Ամերիկյան էներգետիկ ընկերությունը 250 միլիոն դոլարով ձեռք է բերել Հայաստանի խոշորագույն
հիդրոէլեկտրակայանների համալիրը։
2018-Պանթեոնում բացվել է լավագույն օպերային երգիչներից մեկը հանդիսացող Գեղամ Գրիգորյանին
նվիրված հուշարձանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1455 –ծնվել է գերմանացի փիլիսոփա և հումանիստ Յոհաննես Ռեուխլինը:
1616 —հոլանդացի ծովագնացներ Լեմերն ու Սհաուտենը հայտնագործել են Հարավային Ամերիկայի
ամենահարավային կետը՝ Հոռնի հրվանդանը:
1635– Ֆրանսիայի կարդինալ Ռիշելիեն հիմնադրել է Ֆրանսիական ակադեմիան:
1676 - Ֆյոդոր 3-րդը թագադրվել է Ռուսաստանի ցար:
1688 - ծնվել է շվեդ գիտնական, փիլիսոփա, աստվածաբան Էմանուել Շվեդենբորգը:
1737 —վախճանվել է Բրիտանական բանակի առաջին ֆելդմարշալի կոչում ստացած գեներալ Ջորջ
Դուգլաս-Համիլտոնը:
1814 - Բրիեննեի ճակատամարտում Ֆրանսիան պարտության է մատնել Ռուսաստանին և Պրուսիային:
1860 - ծնվել է ռուս գրող Անտոն Չեխովը:
1861 - Կանզասը վավերացրել է ԱՄՆ-ի սահմանադրությունը և դարձել միության 34-րդ նահանգը:
1866– ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոմեն Ռոլանը:
1886– գերմանացի ինժեներ Կառլ Բենցը բենզինով աշխատող առաջին ավտոմեքենայի համար ստացել է
արտոնագիր:
1891 – Լիլիուոկալանին թագադրվել է որպես Հավայիի վերջին թագուհի:
1896 - Էմիլ Գրուբբեն առաջին անգամ օգտագործել է ռադիոակտիվ ճառագայթումը կրծքի քաղցկեղի
բուժման նպատակով:
1916 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կայացել է գերմանական դիլիժաբլերի վերջին
հարձակումը Փարիզի վրա:

1919 —ԱՄՆ-ում ընդունվել է սահմանադրության 18-րդ լրացումը, որը արգելել է սպիրտային
խմիչքների արտադրությունը, տեղափոխումը և վաճառքը:
1927 —Անգլիայում առաջին անգամ հայտնվել են հյուրանոցային համարներ լոգարաններով:
1958 —տպագրվել է ԴԴՏ ինսեկտիցիդի վտանգավորության մասին առաջին հոդվածը:

1960 —ստեղծվել է առաջին արհեստական երիկամը՝ հեմոդիալիզի սարքը:
1963 - վախճանվել է ամերիկացի պոետ Ռոբերտ Ֆրոստը:
1964 - Ավստրիայի Ինսբրուք քաղաքում մեկնարկել են 9-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը:
1970 – վախճանվել է անգլիացի ռազմական պատմաբան Լիդդել Հարտը:
1992– ստեղծվել է Ռոսատոմ ընկերությունը, որը հանդիսանում է Ռուսաստանի միջուկային համալիրը
կարգավորող մարմինը:
1994– վախճանվել է թատրոնի և կինոյի ռուս նշանավոր դերասան Եվգենի Լեոնովը:
1997 —Նյու-Յորքի դատարանը Վյաչեսլավ Իվանովին (Յապոնչիկ) դատապարտել է 7 տարի 9 ամսվա
բանտային կալանավորման:
2000 —Լաս-Վեգասի խաղատներից մեկի մատուցողուհի Սինդիա Դժեյը «մեկձեռնանի բանդիտ»
ավտոմատով շահել է 35 միլիոն դոլար, որը խաղային ավտոմատներով շահած ամենախոշոր շահումն է:
2002– ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը գործածել է «Չարիքի առանցք» թևավոր դարձած
արտահայտությունը՝ ի նկատի ունենալով Իրաքին, Իրանին և Հյուսիսային Կորեային:
2006 —վախճանվել է կորեա-ամերիկացի նկարիչ, վիդեոարտի պիոներ Նամ Դժուն Պայկը:
2010 —առաջին թռիչքն է իրականացրել հինգերորդ սերնդի ռուսական կործանիչ Су-57-ը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular