ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կազմակերպված արշավ բանակի և զինվորի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանը երեկ նշում էր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձը: Հասկանալիորեն, պատերազմում կրած պարտությունից հետո բարդ է տոնը նշել բարձր տրամադրությամբ, տոնական միջոցառումներով, շքերթներով։ Բայց այն վարքագիծը, որ երեկ դրսևորեցին Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները, վկայում է մեկ բանի մասին՝ Հայաստանի գործող վարչախումբը հստակ և ստորագույն արշավ է սկսել Հայաստանի զինված ուժերի դեմ։
 
Պատրվակ ընտրելով կորոնավիրուսի դրական թեստը՝ Փաշինյանը չմասնակցեց որևէ միջոցառման, անգամ Եռաբլուր չգնաց։ Փոխարենը Եռաբլուր էին գնացել նրա կուսակիցները, հասցրել հայտնվել տեսախցիկների առջև՝ բարձր հռհռալիս, որոշներն էլ՝ ծամոնը բերաններին։ Բանակի օրվա հետ կապված որևէ միջոցառում չիրականացվեց նաև Պաշտպանության նախարարությունում, ՀՀ նախագահականում։ Սովորաբար, նման դեպքերում պարգևատրումներ են լինում, քաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս, թե որքան է հարգում զինվորականի գործը, վերջիններս էլ իրենց փոքր-ինչ ուշադրության կենտրոնում են զգում։
 
Փաստացի, գործող վարչախումբն ամեն ինչ արեց՝ ԶՈՒ կազմավորման օրը հնարավորինս անշուք անցկացնելու հարցում։ Միևնույն ժամանակ, շարունակվում են դատական գործերը զինվորականների դեմ, նույնիսկ ԶՈՒ ԳՇ պետն է մեղադրյալ անորակ հրթիռների գործով։ Նախօրեին էլ մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանական շրջանի մի հրամանատարի։
 
Մեր տեղեկություններով, Փաշինյանը հրահանգել է հնարավորինս ակտիվացնել զինվորականների դեմ քրեական գործերի քննությունը։ Հազարից ավելի քրգոծեր են հարուցվել։ Պատերազմից հետո ԶՈՒ մարտունակությունը վերականգնելու, զորքի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու փոխարեն փաշինյանական վարչախումբը որդեգրել է բանակը վարկաբեկելու, զինվորականների նկատմամբ երկրում ատելություն ձևավորելու քաղաքականությունը։ Եվ, բնականաբար, այդ ամենն արվում է ոչ թե չիմացության ու տգիտության պատճառով, այլ հաշվարկված և գիտակցված քաղաքականություն է։
 
Արամ Հայրապետյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular