ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը նախազգուշացրել է ԱՄՆ-ի հետ «զինված հակամարտության» վտանգի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ «ռազմական հակամարտության» բախվել՝ Թայվանի կարգավիճակի պատճառով: Այս ամսին դեսպանն ասել է ամերիկյան NPR ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Եթե Թայվանի իշխանությունները, Միացյալ Նահանգների կողմից խրախուսվելով, շարունակեն ընթանալ անկախության ճանապարհով, ամենայն հավանականությամբ, երկու մեծ տերությունների՝ ԱՄՆ-ին և Չինաստանին կներգրավեն ռազմական հակամարտության մեջ»,- ասել է դեսպանը:

Ինչպես աղբյուրը նկատում է, թեև ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող Ուկրիանայի վրա, ամերիկացի պաշտոնյաներն ու վերլուծաբանները բարձրաձայնում են Թայվանի ինքնապաշտպանության կարողության շուրջ մտահոգությունները:  

Չինաստանի Պետխորհրդում Թայվանի հարցերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչն, ավելի վաղ մեկնաբանելով Թայվանի վարչակազմի փոխղեկավար Ուիլյամ Լայի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ, հայտարարել էր, որ Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում դադարել կրակի հետ խաղալուց թայվանական հարցի առնչությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular