ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ցանել, այն էլ հնձում են․ «կեղտոտ լվացքը» տանը պահել չի կարելի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին 2001 թվականին անդամակցելուց հետո Հայաստանի բոլոր իշխանություններն էլ պարբերաբար պատվիրակությունների ընդդիմադիր անդամներին մեղադրել են «կեղտոտ լվացքը» երկրից հանելու, Եվրոպայում ներկայացնելու մեջ։ Այդ մեղադրանքները չեն խանգարել ընդդիմությանը՝ իրենց տեսակետները ներկայացնելու, Հայաստանում կատարվող արատավոր երևույթները վերհանելու հարցում։ Նույնպիսի մեղադրանքներ ընդդիմության հասցեին հնչել են նաև Հանրապետական կուսակցության իշխանության օրոք։ Իսկ այսօր արդեն ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորն է հայտնվել գործող վարչախմբի և նրա քարոզչամեքենայի թիրախում, քանի որ դեմ է քվեարկել ԵԽԽՎ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերտառությամբ բանաձևին։

Հայկ Մամիջանյանի դեմ արշավ են սկսել նույն այն ակտիվիստները, որոնք ՀՀԿ-ի իշխանության օրոք արդարացնում էին հակառակ գործելաոճը։ Ըստ էության, այս վարքը վկայում է, որ այդ անձինք ոչ թե արդարության և ժողովրդավարության կողմից էին, այլ երեսպաշտությամբ էին զբաղվում թե՛ նախկինում, թե՛ այսօր։ Իսկ նախկին իշխանություններն այսօր քաղում են նույն այն պտուղները, որ իրենք էին ժամանակին ցանել։

Ի պատիվ «Պատիվ ունեմ» խմբակցության, ընդդիմադիր ուժն այսօր հայտարարություն է տարածել և արձանագրել, որ հստակ և աներկբա աջակցում են Հայկ Մամիջանյանի քայլը։ «Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Արցախի ադրբեջանականացմանը, Հայաստանի թրքացմանը, Հայաստանի պետականության վերացմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հետապնդումների նկատմամբ եվրոպական կառույցների կուրությանը: Քվեարկելով դեմ այս բանաձևին՝ Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել Ադրբեջանի համար հարբած ծաղրածու հանդիսացող էակին՝ Նիկոլ Փաշինյանին և իր սպասարկուներին»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵԽԽՎ նիստում Հայկ Մամիջանյանը ելույթ էր ունեցել, ներկայացրել Հայաստանի իշխանությունների հակաժողովրդավար էությունը, փաստերով ապացուցել, թե ինչ բռնապետական քայլեր են իրականացվում, հետապնդումներ ընդդիմության դեմ, քաղբանտարկյալների առկայություն, ընդդիմադիր պատգամավորների տեղաշարժի սահմանափակման օրինակներ, դատարանների դեմ արշավներ, վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր, մամուլի ազատության խոչընդոտումներ և այլ բացսական դեպքեր։ Որևէ փաստ բանաձևում չի արտացոլվել, տպավորություն է, թե եվրոպացի պաշտոնյաները հերթական քարտ-բլանշն են տալիս Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետությունը նոր փոսեր գլորելու համար։

Ըստ էության, Մամիջանյանը չէր կարող կողմ քվեարկել նման բանաձևին, ինչն էլ արել է։ Ընդդիմության փաստարկներն ու քննադատությունը հաշվի առնելու փոխարեն գործող իշխանությունն ամբողջ թափով հարձակում է սկսել ընդդիմադիր գործչի դեմ։ Ցավալիորեն, փաշինյանական վարչախումբն էլ գնում է նույն արատավոր տրորված արահետով, որը որևէ լավ տեղ չի կարող տանել Հայաստանը։

Արմեն Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular