ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակի օրը չնշելն, իմ գնահատմամբ, ճիշտ չէր. Տիրան Խաչատրյան. News.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ճիշտ չի համարում հայկական բանակի կազմավորման 30-ամյակը չնշելը: NEWS.am-ի հետ զրույցու նա ասաց, որ ինք նույնպես հրավիրված եղել է բանակի օրվան նվիրված միջոցառման, սակայն չի մասնակցել:

«Չնշելն, իմ գնահատմամբ, ճիշտ չէր»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ վիճակում է այժմ գտնվում բանակը, նա խուսափեց պատասխանել այդ հարցին` նշելով որ ճիշտ չէ այս պահին խոսել բանակի վիճակի մասին եւ, երկրոդն էլ ինքը տեղեկացված չէ, քանի որ համակարգում չի աշխատում:

 Անդրադառնալով իշխանությունների՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայտարարություներին, նա ասաց, որ այդ գաղափարին շատ վատ է վերաբերում:

«Հայելային հետքաշման գաղափարին շատ վատ եմ վերաբերվում։ Երբ թշնամին է ներխուժել մեր սուվերեն տարածք, ի՞նչ հայելային հետքաշման մասին է խոսքը։ Ես չգիտեմ՝ իրենց տրամաբանությունը, քայլերի հաջորդականությունը ինչպիսին է։ Եթե զորքը հետ են քաշում, ապա այդ տրամաբանությամբ կարող են մինչև Երևանի կենտրոն զորքերը հետ քաշել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի մայիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում առաջ քաշեց զորքերի հայելային հետքաշման գաղափարը, սա՝ այն դեպքում, երբ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք և զբաղեցրել տարբեր դիրքեր։ Մինչ օրս նրանք շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular