ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու ժամկետից ավելի չեմ պատրաստվում նախագահ լինել. Տոկաև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Хабар-24 հեռուստաալիքի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի ոչ ավելի, քան երկու ժամկետ:

«Ես չգիտեմ, թե որքան երկար կլինեմ Ղազախստանի նախագահ։ Բայց միանգամայն հստակ գիտեմ, որ Սահմանադրության համաձայն՝ երկու ժամկետից ոչ ավելի։ Այսինքն՝ օրենքների, առավել ևս՝ Սահմանադրության ոչ մի փոփոխություն չի լինի»,- ասել է Տոկաևը:

Նա նշել է, որ միաժամանակ պետք է զբաղվել երկրի և՛ քաղաքական, և՛ տնտեսական հարցերով: Տոկաևն ասել է նաև, որ մտածում է Ղազախստանում խորհրդարանական և կուսակցական համակարգերի բարեփոխման մասին: Նրա խոսքով՝ Ղազախստանի խորհրդարանում պետք է լինեն մի քանի ուժեղ կուսակցություններ, պետք է նպաստեն քաղաքական գործիչների կայացմանը:

Ղազախստանի նախագահի խոսքով՝ անկարգությունների ընթացքում Նուրսուլթան Նազարբաևի հետ ոչ մի սակարկություն չի եղել. լուծվել է միայն Անվտանգության խորհրդի նախագահի կարգավիճակի հարցը:

«Երբ իրավիճակը սրվեց, չեմ թաքցնի, ես հարց եմ բարձրացրել, որ ես հանդես կգամ ուղերձով և կհայտարարեմ, որ այս պահից ես եմ Անվտանգության խորհրդի նախագահը»,- ասել է Տոկաևը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular