Անհեթեթությունները չեն մեկնաբանում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄամուլում այսօր տեղեկություն է հրապարակվել, որ առաջիկայում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշանակվելու է Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Հովիկ Աբրահամյանից, սակայն հեռախոսին պատասխանած անձը, ով ներկայացավ որպես պարոն Աբրահամյանի օգնական, նշեց, որ նա զբաղված է և այս պահին հեռախոսազանգերի չի պատասխանում:
Այնուամենայնիվ, լսելով Դուբայում հյուպատոս նշանակվելու լուրի հավաստիության մասին մեր հարցը` հնչեց այսպիսի պատասխան` անհեթեթությունները մեկնաբանելու կարիք չենք տեսնում: