ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում մեզ համար կարեւոր օր է. Վահան Քերոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում մեզ համար կարեւոր օր է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրե է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ տեսանյութ հրապարակել:

« ՀՀ պետական օրհներգի ներքո հայկական եռագույնի բարձրացման արարողությամբ առավոտյան մեկնարկեց Հայաստանի Ազգային օրը։

Ազգային օրվա պաշտոնական բացման իմ ելույթում կարեւորել եմ աշխարհում գիտության, մշակույթի եւ տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների եւ նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։

Ընդգծել եմ Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի գրավչությունները, առանձնացրել հատկապես տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են առավել գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար։

Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարեւոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման եւ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular