ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն

ՄՇԱԿՈՒՅԹ

85 տարեկանում մահացել է ռեժիսոր Վիկտոր Մերեժկոն, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միությանը։

Կինոգործչի դուստրը՝ Մարիան, հայտնել է, որ մահվան պատճառ են դարձել կորոնավիրուսի բարդությունները։ Նրա խոսքով՝ ռեժիսորը հիվանդացել է դեկտեմբերին եւ հիվանդությունը ծանր է տարել։ Հունվարի 10-ին անցկացված համակարգչային տոմոգրաֆիայի ընթացքում պարզվել է, որ Մերեժկոյի թոքերի մեկն ախտահարված է 90, մյուսը՝ 95 տոկոսով։ Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։

Բժիշկներին հաջողվել էր կայունացնել արտիստի վիճակը եւ մասնակիորեն մաքրել թոքերը։ Սակայն ավելի ուշ բարդություններ են առաջ եկել, ռեժիսորին վիրահատել են, սական մեկ շաբաթ անց նա մահացել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular