ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում պայթյուն է որոտացել ածխահանքերից մեկում. կա մեկ զոհ և տուժածներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պայթյուն է տեղի ունեցել Վրաստանի Տղիիբուլ քաղաքի (Իմերեթի մարզ) ածխահանքում, ինչի հետևանքով՝ առնվազն մեկ մարդ մահացել է, ևս ութը՝ վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով վրացական աղբյուրին:

Տղիբուլի քաղաքապետ Դավիդ Չերկեզիշվիլին հայտնել է, որ հանքափորները տուժել են պայթյունի ալիքից: Նրանցից մեկի վնասվածքները ծանր են եղել, և նա անմիջապես մահացել է:

Նշվում է, որ տուժաշներին տեղափոխել են Թբիլիսի: Նրանց մոտ տարբեր աստիճանի այրվածքներ են: Ողբեգրության պատճառները պարզվում են քննության կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular