ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անդեմ և կախյալ․ ինչո՞ւ Փաշինյանի ընտրությունը կանգ առավ Վահագն Խաչատուրյանի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը կողմնորոշվել են, թե ում են առաջադրելու ՀՀ նախագահի պաշտոնում։ Իշխանական լրատվամիջոցները երեկ առաջինն «ավետեցին», որ իշխող ուժը մտադիր է նախագահի պաշտոնում առաջադրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին։ Վերջինիս թեկնածությունը մինչ այդ երբևէ չի շրջանառվել, և այս տեղեկությունն անակնկալ է եղել անգամ ՔՊ պատգամավորների և ակտիվի համար։ Ինչո՞ւ Վահագն Խաչատուրյանը:

Որքան էլ հեռացող նախագահ Արմեն Սարգսյանը դժգոհի, թե բավարար լծակներ ու ազդեցութուն չուներ քաղաքական գործընթացների վրա ազդելու, իրականում այդպես չէ։ ՀՀ նախագահի պաշտոնը չափազանց լուրջ և հեղինակավոր է, և բացառապես այդ պաշտոնին նշանակված անձի անհատական որակներից է կախված, թե ինչպես այն կծառայեցնի հանուն Հայաստանի Հանրապետության՝ երբեմն էլ դիմադրելով գործող իշխանությունների ապօրինություններին։ Նիկոլ Փաշինյանին այդ պաշտոնում հարկավոր է մեկը, ով երբեք իրեն թույլ չի տա հակընդդեմ քայլ իրականացնել։ Ուստի և հարկավոր էր նախագահի պաշտոնում առաջադրել անդեմ, հեղինակազուրկ և քաղաքական թիմում զրոյական ազդեցություն ունեցող գործչի։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ սեփական թիմակիցներին չի վստահում, մտավախություն ունի, թե Արայիկ Հարությունյանը, ում անունն ավելի վաղ շրջանառվում էր, թե կուսակցության անդամ մյուս հավանական թեկնածուները կարող են ինչ-որ պահի ավելի լայն լիազորություններ պահանջել, կամ դառնալ ավելի ազդեցիկ։

Վահագն Խաչատուրյանը ԲՏԱ նախարար էր դարձել բացառապես Նիկոլ Փաշինյանի կամքով, իսկ իշխող թիմում քաղաքական որևէ ազդեցություն չունի։ Նա հանրությանն առավել հայտնի էր որպես Հայ Ազգային Կոնգրեսի նախկին անդամ։ Խաչատուրյանն, ի դեպ, կառավարության կայքում խմբագրել է սեփական կենսագրությունը, բառ անգամ չի նշել, որ եղել է ՀԱԿ վարչության անդամ։ Այս հանգամանքը երեկվանից լրջորեն զայրացրել էր իր նախկին կուսակիցներին, որոնք քննադատում էին Խաչատուրյանին անցյալն ուրանալու համար։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում առաջադրելու համար ՔՊ վարչությունը նիստ է գումարել, որտեղ բավական բուռն վեճեր են եղել։ Վարչության անդամները գրեթե միաձայն դեմ են արտահայտվել Արայիկ Հարությունյանի թեկնածությանը, իսկ վերջում Նիկոլ Փաշինյանն անձամբ է առաջադրել Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Նրա ընտրության մեջ առաջին հերթին շահագրգռված է եղել իշխանական թիվ մեկ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը, ով ջերմ ընկերական կապեր ունի Խաչատուրյանի հետ։ Փաշինյանն էլ որևէ վտանգ չի տեսնում նոր նախագահից, ուստի և դեմ չի եղել նրա թեկնածությանը։

Սարգիս Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular