ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր նախագիծ Արցախում․ երբ Հայաստանը մենակ է թողել, ստիպված են ինքնակազմակերպվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի Ազգային ժողովի 5 խմբակցությունների ղեկավարները համատեղ մշակել են «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծ և այն փետրվարի 2-ին կներկայացնեն առաջին ընթերցման: Նախագծով նշվում է, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մեջ են մտնում Քաշաթաղի շրջանը, Շահումյանի շրջանը, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի շրջանները և Գետաշենը։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը դեռ 2021թ․ մարտ-ապրիլ ամիսներին է առաջարկել, որ ԱԺ-ն ադրբեջանական օկուպացիայի մասին օրենք ընդունի, որում իրավական գնահատականներ կլինեն ինչպես փախստականների, տեղահանվածների, այնպես էլ օկուպացված տարածքների վերաբերյալ։ Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանի գործող իշխանությունները, կարծես, լիովին ձեռքերը լվացել են Արցախից, մեր հայրենակիցները ստիպված են իրենք իրավական լուծումներ գտնել ադրբեջանական ագրեսիային և օկուպացմանը դիմագրավելու, միջազգային ասպարեզում Արցախի հարցը բարձրացնելու առումով։ Այս նախագիծը, ըստ էության, միջազգային հանրությանն ազդարարում է, որ Արցախի բնակչությունը չի համակերպվել պատերազմի արդյունքների հետ և պահանջում է հայկական տարածքների վերադարձը։ Իհարկե, հաշվի առնելով Արցախի՝ միջազգային չճանաչված լինելու հանգամանքը, բարդ է լինելու այդ օրենքը հասցնել միջազգային հանրությանը։ Հատկապես, երբ Հայաստանի գործող վարչախումբն ամեն ինչ անում է Արցախի հարցից հնարավորինս հեռու մնալու համար։

Վերլուծաբանների կարծիքով՝ այս նախագիծը նաև որոշակի ճնշման գործիք է ՀՀ իշխանությունների նկատմամբ, որպեսզի վերջիններս չփորձեն համակերպվել պարտության արդյունքների հետ, Արցախն էլ թողնեն Ադրբեջանի քմահաճույքին։ Չի բացառվում, որ ՀՀ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խոչընդոտեն «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագծի ընդունմանը, թեև Արցախի խորհրդարանի խմբակցությունները բավական վճռական են այս հարցում։

Արմեն Մեսրոպյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular