Իտալիայում գեղեցկության մրցույթի հաղթողի նախկին ընկերը ծծմբաթթու է լցրել գեղեցկուհու վրա. պատճառը...
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԻտալական «Միսս Ռոմանյա-2007» գեղեցկության մրցույթի հաղթող Ջեսիքա Նոտարոյի վրա նրա նախկին սիրեցյալը ծծմբաթթու է լցրել, հաղորդում է Corriere della Sera թերթը:
Թերթի տեղեկությունների համաձայն` հարձակման հետևանքով ուժեղ վնասվել են 28-ամյա աղջկա աչքերը, վառվել ազդրն ու ոտքը: Հարձակումն իրականացվել է Ռիմինի քաղաքում` Նոտարոյի տան մոտակայքում: Աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, և բժիշկները հույս ունեն պահպանել նրա տեսողությունը:
Նշվում է, որ հարձակվողը` 29-ամյա Էդսոն Տավարեսը, ձերբակալվել է:
La Repubblica-ի հաղորդմամբ` երիտասարդները որոշ ժամանակ ապրել են միասին, սակայն մոտ մեկ տարի առաջ Նոտարոն որոշել է դադարեցնել հարաբերությունները:
Ընդ որում՝ 2016 թվականի օգոստոսին Նոտարոն ոստիկանություն է դիմել նախկին ընկերոջ կողմից դաժան վերաբերմունքի պատճառով: