ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխայի հազը բուժելիս ճակատագրական սխալներ թույլ մի տվեք. Ինչ է խորհուրդ տալիս Կոմարովսկին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աշխարհահռչակ մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին զգուշացնում է` ծնողները չարաչար սխալվում են` կարծելով, թե երեխաների հազը մի խնդիր է, որի դեմ կարելի է արդյունավետ պայքարել ինքնուրույն: Նրանք ուղղակի գնում են դեղատուն ու գնում հազի դեմ դեղ` անգամ չկասկածելով, թե ինչ վնաս են հասցնում իրենց երեխային:

     Ահա թե ինչ է նախազգուշացնում բժիշկ Կոմարովսկին. «Մի անգամ մոտ մեկ ժամ շարունակ ես գտնվում էի միացված հեռուստացույցով սենյակում: Այդ ընթացքում ես 8 անգամ լսեցի դեղերի գովազդներ, որոնք, արտադրողների պնդմամբ` պետք է անհապաղ կուլ տալ հազի դեպքում: Նյարդերս արդեն տեղի են տալիս այս բարբաջանքը լսելիս:

Մարդիկ, ուշադրություն. 

     1. Հազի դեմ գովազդվող միջոցները հիմնականում խորխաբեր են, որոնց գլխավոր գործառույթն է` ավելացնել խորխի ծավալը և հեղուկացնել այն` դարձնելով ավելի հոսուն, ինչն էլ թեորիապես թեթևացնում է հազի միջոցով դրա դուրս բերումը:
     Եթե երեխան ունի հազ, ջերմություն ու հարբուխ, ապա դա վերին շնչառական ուղիների հիվանդություն է: Ինչու թոքերում ավելացնել լորձի քանակը, երբ երեխան ուղղակի հարբուխ է տանում կամ էլ կոկորդն է ցավում:

     2. Խորխաբեր միջոցները երբեմն պետք են ստորին շնչուղիների որոշ հիվանդությունների դեպքում` բրոնխիտ, թոքերի բորբոքում: Սակայն այդ միջոցները պետք է անպայման բուսական ծագում ունենան: Բոլոր հիվանդությունները պետք է բուժեն բժիշկները, ոչ թե հեռուստացույցի գովազդներով տարված մարդիկ:

     3. Մանկական հազը շատ ավելի թույլ է, քան մեծերինը: Խորխաբեր միջոցներ ընդունելուց հետո երեխաներն ի վիճակի չեն դուրս բերել ավելացած խորխը: Զարմանալի չէ, որ շատ երկրներում խորխաբեր միջոցները խորհուրդ չի տրվում տալ մինչև 5 տարեկան երեխաներին: Իսկ մինչև 2 տարեկան երեխաներին այն տալը հանցագործություն է:

     4. Ինչո՞վ բուժել չոր հազը: Այդ նպատակով շատ օգտակար է գազարի հյութն (անպայման` թարմ մզված) նույն քանակությամբ կաթի հետ միասին: Այս խառնուրդն օրական 4-5 անգամ տվեք երեխաներին: Նաև թեյ տվեք բռնչու պտուղներից: 

     5. Հիշեք, որ անգամ գերժամանակակից խորխաբերներն արդյունք չեն կարող տալ առանց 2 կարևոր նախապայմանի` առաջին` պետք է երեխայի սենյակում լինի մաքուր ու զով օդ` (+18… +20 °С), երկրորդ` երեխան պետք է բավարար քանակությամբ տաք հեղուկ խմի: Անպայման պետք է հետևել երեխայի սենյակի օդի խոնավությանը: Այն պետք է լինի 40-60%: Տոթ սենյակն ամենանպաստավոր պայմանն է հիվանդության բարդացման համար: Այնինչ, հավելումն այս ամենի, նաև փակ է երեխայի քիթը, բարձր` ջերմությունը: Նման պայմաններում հասարակ մրսածությունն ամիսների բուժում պահանջող թոքաբորբի վերածելու հավանականությունը հսկայական է:

     6. Անհրաժեշտ է նշել, որ հազի դեմ միջոցներով ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել: Հազն օրգանիզմի կողմից թոքերը մաքրելու կարևորագույն միջոց է: Հազը ճնշելը կարող է հանգեցնել թոքերում խորխի կուտակմանն, ինչն էլ իր հերթին կդառնա բրոնխիտի, թոքաբորբի կամ էլ այլ տհաճությունների պատճառ: Խորխաբերների չարաշահումը վատ է անդրադառնում նաև երիկամների ու լյարդի աշխատանքի վրա:

     7. Թաց հազի դեպքում խորխաբերների կիրառումը հակացուցված է: Ինչպես վերը նշեցի, հազի նվազեցումը միայն կխորացնի հիվանդությունը: 
     Տարրական ճշմարտություն է` մի զբաղվեք ինքնաբուժմամբ: Ոչ թե հազը պետք է բուժել, այլ ստույգ հիվանդությունը, որի հետևանքներից մեկն էլ հազն է»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular