ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս մարդը լավ չի գլուխ հանում բանակցային գործընթացից․ չի տիրապետում դրա էությանը․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հենց Ձեր ասածը հաստատում է այն փաստը, որ այս մարդը լավ չի գլուխ հանում բանակցային գործընթացից և չի տիրապետում բանակցային գործընթացի ոչ թե մանրամասներին, այլ էությանը: Այս մասին իր բացառիկ հարցազրույցում նշել է ՀՀ երրորդ նխագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե ԼՂ հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին  պատվիրակվել է Ապրիլյան պատերազմից հետո ու կապում է այդ աղետի հետ` 2016 թվականին, ավելին, հիշեցնում է 1993 թվականի ՄԱԿ-ի խորհրդի ընդունած չորս բանաձևերը, որոնցում ոչ հայանպաստ ձևակերպումներ կային, և հարցադրում է անում, ասում է` ԼՂ ինքնավար մարզի տարածքի ադրբեջանական պատկանելության մասին ֆիքսումը կարող էր լինել ՄԱԿ-ի անվտանգության  խորհրդի նոր բանաձևը:

«Նախ, ի՞նչ կապ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձևը: Դա բոլորովին այլ խնդրի էր վերաբերվում: 1993 թվականին ընդունված այդ բոլոր բանաձևերը վերաբերում էին ռազմական գործողությունները դադարեցնելուն: Դա ո՛չ կարգավիճակի հարց էր որոշում և ո՛չ մի ուրիշ բան:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը չէր կայանա, ապա հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ փաստարկներ համադրելով է ինքը գալիս այդ եզրակացությանը»,-ասաց Սերժ Սարգսյանը:

«Իսկ ես ասում եմ, որ անպայման կլիներ Անվտանգության խորհրդի այդ բանաձևը` ելնելով այն հանգամանքից, որ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, առաջարկում էին այդ նախագիծը:

Այսինքն՝ Դուք պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ որ, նորից եմ կրկնում, հինգ մշտական անդամներից երեքը ներկայացնեն բանաձև և նույնիսկ, եթե երկուսը դեմ քվեարկեին ի՞նչ էր լինելու: Նույնիսկ եթե անգամ գնային ծայրահեղ միջոցի` մշտական անդամներից մեկը վետո դներ. մենք դրանից ի՞նչ էինք կորցնելու: Չէր կարող չէ՞ համանախագահներն այդպիսի առաջարկություն անեին, մեկ էլ քննարկումների ժամանակ 180 աստիճանով շրջվեին և մեկ այլ որոշում կայացնեին: Անհնար է»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Դիտարկմանը, որ եթե նման բան լիներ, չկարգավորման պատասխանատուն միջազգային հանրությունը կդառնար արդեն, ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Չկարգավորման պատասխանատուն, այո, նաև այդ թվում՝ ոչ միայն միջազգային հանրությունը, այլ նաև միջազգային հանրության որևէ անդամ: Բայց այդպիսի բան չէր կարող լինել: Եվ դա ոչ թե աղետ էր, այլ դա մեզ համար, իհարկե, մեր երազած փաստաթուղթը չէր, և ոչ էլ Կազանյան փաստաթուղթն էր մեր երազածը, բայց մեզ համար ընդունելի փաստաթուղթ էր և գործնականում իրականացվելիք փաստաթուղթ էր: Սա ակնհայտ է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular