ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նավթի գներն աճում են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեքշաբթի առավոտյան նավթը թանկանում է, ներդրողները սպասում են արդյունահանման վերաբերյալ ՕՊԵԿ+-ի որոշմանը, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 0.41 տոկոսով՝ հասնելով 88.63 դոլարի բարելի դիմաց, WTI տեսակի մարտյան ֆյուչերսների գինը՝ 0.42 տոկոսով՝ հասնելով 88.53 դոլարի։

Ներդրողներն անհամբեր սպասում են ՕՊԵԿ+-ի նիստին, որը նախատեսված է չորեքշաբթի: Այդ օրը դաշինքի երկրները կորոշեն մարտին նավթի արդյունահանման հարցը։ Շուկաները կարծում են, որ կշարունակեն ավելացնել իրենց ամսական ընդհանուր արդյունահանումն նախատեսված օրական 400 հազար բարելով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular