ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության. Սերժ Սարգսյանը համախմբում է սկսում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության»։

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է ասել երեկ տված իր բացառիկ հարցազրույցում։

«Իմ ասածների մեջ և՛ սկզբում, և՛ հիմա, խնդրում եմ, որ որևէ մեկը ռևանշի տարր էլ չփնտրի։ Մենք, չնայած ջախջախված ենք, չնայած կապիտուլացված ենք, ունենք հնարավորություն բանակցային պրոցեսը վերականգնելու»,- հավելել է երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանը հանգամանորեն անդրադարձել է նախկին իշխանությունների հասցեին գործող վարչախմբի հակաքարոզչական թեզերին, մանրամասն ներկայացրել իր պաշտոնավարման տասը տարիների ընթացքում բանակցային գործընթացի հիմքերը, նշել, թե պատրանքներով ապրելը, մանիպուլյացիաներով ղեկավարելը վերջը բերում են ողբերգության:

Հարցազրույցի ամենաէական հատվածն այն է, որ երրորդ նախագահը Նիկոլ Փաշինյանին անվանեց «քողարկված ոչմիթիզական»։ Հայաստանի նախկին իշխանությունները բանակցային գործընթացում երբեք չեն հերքել փոխզիջումների հնարավորությունը, մինչդեռ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարող Նիկոլ Փաշինյանը ի վերջո Արցախի մեծագույն մասն առանց խղճի խայթի նվիրեց թշնամուն։ Արձանագրելով, որ միայն նախկիններին կամ նախկին բանակցային պրոցեսը վարկաբեկելու համար գործող իշխանությունները գնացել են ավանտյուրայի, երրորդ նախագահը փաստում է, թե նախկինում ԵԱՀԿ համանախագահները միահամուռ կերպով էին առաջարկներ ներկայացնում կողմերին, այդ առաջարկները համաձայնեցվում էին իրար հետ, մինչդեռ զրոյական կետից սկսելու փաշինյանական քաղաքականությունը աղետի հանգեցրեց Հայաստանն ու Արցախը։

Երրորդ նախագահը նաև ակնարկեց, որ քաղաքական և հանրային համախմբում է իրականացնելու Նիկոլ Փաշինյանի դեմ։ Երրորդ նախագահի խորին համոզմամբ՝ արցախյան հարցը հանգուցալուծված չէ։ «Եվ դա միայն իմ համոզմունքը չէ: Դա նաև համանախագահների հայտարարություններն են»,- ասել է Սերժ Սարգսյանը։

«Մեր հասարակության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, ով համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, ես կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը: Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության, երբեք չի բերել»,- ասել է Սարգսյանն ու հավելել․ «Մենք ունենք այդ հնարավորությունը, մենք պետք է իրոք շատ կտրուկ պահանջներ ներկայացնենք և ոչ միայն խոսքով: Եթե այդ պահանջները մենք նորմալ ներկայացնենք, ես կարծում եմ որոշ ժամանակ հետո կարող ենք խոսել, որ ինչ-որ չափով բանակցային պրոցեսը վերականգնվում է»:

Կարեն Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular