ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օլիգարխների սրտի թեկնածուն․ Արմեն Սարգսյանն այլևս նախագահ չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Սարգսյանն այլևս ՀՀ նախագահը չէ․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Ըստ օրենքի՝ Սիմոնյանը ստանձնել է նախագահի ժամանակավոր պարտականությունները, իսկ ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ նիստ է գումարել, քննարկել նախագահի պաշտոնում առաջադրված, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նիստը բավական թեժ է եղել, փաշինյանական պատգամավորները նեղսրտել են, որ իրենց «շան տեղ չեն դնում», չեն տեղեկացնում այս կամ այն կարևոր իրողության մասին, իսկ անգամ ՀՀ նախագահի թեկնածության մասին տեղեկանում են իշխանական կամ ընդդիմադիր մամուլի հրապարակումներից։ Մի քանի, հատկապես սորոսական պատգամավորներ առաջարկել են ավելի հանգամանալից քննարկել նախագահի թեկնածությունը, անգամ սեփական թեկնածուի անուն են տվել։ Արդյունքում, խմբակցության բերանը փակել են բավական կոշտ արտահայտություններով։ Փաշինյանական կոհորտային բացատրել են միանշանակ և առանց այլևայլությունների, որ նրանք ընդամենը կոճակ սեղմողներ են և ոչ ավելին։ Խմբակցության պատգամավորների պորտը տեղը դնելու գործողությունը նիստում իրականացրել է իշխանական օլիգարխ, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Այս փաստը հիմք է տվել կարծելու, որ հենց Սուքիասյանն է եղել իրեն պատկանող բանկի խորհրդի նախկին անդամ Վահագն Խաչատուրյանի թեկնածության գլխավոր լոբբիստը։

Սուքիասյանը, Անդրանիկ Քոչարյանն ու այլոք «Քաղաքացիական պայմանագրի» անդամներին հստակ հասկացրել են, որ թեկնածուի վերաբերյալ այլ որոշում չի կայացվելու, իսկ նախագահի թեկնածությունը քննարկելու նիստերին պարտավոր են ներկայանալ բոլորը և մանրամասն դիմագրավել ընդդիմության հնարավոր հարձակումները։ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը, առաջիկա օրերին կներկայացվի Ազգային ժողով, որից հետո բավական լուրջ բանավեճեր են սպասվում։

Պետրոս Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular