ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը շարունակում է դատական համակարգի զավթումն ու այլասերումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդությունները: Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարած հիմնարկը, թույլատրելով դատավորի կալանավորումը, այդպես էլ չի պարզաբանել, թե ինչ գործի շրջանակներում են որոշել հետապնդում իրականացնել դատավորի նկատմամբ։ Բախշիյանը, ի դեպ, դատավոր էր վերջին շրջանում աղմուկ հանած մի շարք գործերով։ Նրա վարույթում են քննվում «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի, Գորիսի փոխհամայնքապետեր Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործերը: Բոլոր այս անձինք, նշենք, տարբեր ժամանակներում ազատ են արձակվել։ Դատավորների միությունը մտահոգություն է հայտնել Բախշիյանի կալանքի վերաբերյալ՝ այն ոչ իրավաչափ հետապնդում որակելով։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը անհնազանդ դատավորի պատժում է միայն մեկ պատճառով, որ վերջինս հրաժարվել է ենթարկվել գործող վարչախմբի ապօրինի հրահանգներին և արդարացի որոշումներ է կայացրել՝ ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու վերաբերյալ։ Դատական համակարգի այլասերումն ու ուզուպրացումը դարձել է այս իշխանության իդեա-ֆիքսը։ Նիկոլ Փաշինյանը հրաշալի հասկանում է, որ առայժմ միայն անհնազանդ մի քանի դատավորներ են մնացել, որոնք դիմադրում են Հայաստանում բռնապետություն հաստատելու իր հանցավոր մտահղացմանը։ Ուստի և, ամեն գնով շարունակելու է թե՛ դատարանները, թե՛ արդարադատության կոչված այլ կառույցներ ու գերատեսչություններ վարկաբեկելու, յուրացնելու, զավթելու իր գործողությունները։

Տիգրան Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular