ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2022 թվականը գնաճը կլինի 5-5,5 տոկոս. ԿԲ նախագահ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գնաճը զսպելու ուղղությամբ ԿԲ աշխատանքը Մարտին Գալստյանը դրական է գնահատում։

«Եթե մենք անցյալ տարվա ընթացքում գործողություններ չիրականացնեինք, և այդ գործողությունները միտված չլինեին ապագային, այսինքն՝ ավելի շուտ չսկսեինք, քան մնացած բոլոր երկրները, մեր գնաճը ոչ թե սննդամթերքի համար կլիներ 12 տոկոս, այլ ընդհանուր գնաճը կլիներ 15 տոկոս, ինչը ենթադրում է, որ սննդամթերքի գնաճը կլիներ 20 տոկոսից ավելի»,- այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Մարտին Գալստյանը հայտնեց նաև, որ կանխատեսել են, թե տարեվերջին որքան կլինի ընդհանուր գնաճը Հայաստանում. «Սպասում ենք, որ տարվա վերջում մոտենալու ենք մեր նպատակային թիրախին։ Ամենահավանական կետը, որով առաջնորդվում ենք այս պահի դրությամբ՝ կանխատեսումների շնորհիվ, 5-5,5 տոկոսի շրջանակներում է»,- ասաց ԿԲ նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular