ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄՊՀ-ում քննարկվել են թռչնամսի շուկայում առկա մրցակցային խնդիրները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախաձեռնությամբ այսօր քննարկում է տեղի ունեցել թչնամսի շրջանառության ոլորտում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է հանձնաժողվը:

Նւստը վարել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Քննարկմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, թռչնամսի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներ, ՄՊՀ հասարակական խորհրդի անդամներ, այլ պաշտոնատար անձինք:

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտնել է, որ նախորդ տարի հանձնաժողովը ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ թռչնամսի շրջանառության ոլորտում մրցակցային ընդհանուր իրավիճակի բացահայտմանն ուղղված համալիր ուսումնասիրություն է իրականացրել, որի արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն:

 Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ուսումնասիրությունը մասնավորապես ցույց է տվել, որ համաշխարհային շուկայում աճում են թռչնամսի արտադրության ծավալները, սակայն առավել առաջանցիկ տեմպերով աճում է սպառումը, և կա կանխավարկած, որ առաջիկա տարիներին այն շարունակվելու է, ինչը նախադրյալներ է ստեղծում տեղական արտադրության ընդլայնման համար:

Հանդիպման նպատակն էր քննարկել  այն առանցքային պատճառները, որոնք խոչընդոտում են հավի մսի տեղական արտադրության ծավալների ավելացմանը, քանի որ դրանք թեպետ ավելացել են, սակայն հավի մսի ինքնաբավության մակարդակը դեռևս ցածր է՝ շուրջ 30 տոկոս:

Հանդիպմանը ներկա տնտեսավարողներն ի պատասխան բարձրաձայնել են մի շարք հարցեր, մասնավորապես հումքի ներկրման, սննդամթերքի անվտանգության և ստանդարտների պահպանման, մայրական կազմի համալրման և այլ խնդիրների վերաբերյալ: Ոլորտի պատասխանատուները պարզաբանումներ են ներկայացրել և պատրաստակամություն հայտնել քննարկել բարձրացված խնդիրների լուծման ուղիները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular