ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունների հակաիրավական վարքագիծը սպառնում է Հայոց պետականությանը. ՀՅԴ ՀԳՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Արդեն տևական ժամանակ է, ինչ օրվա քաղաքական իշխանությունը հանցավոր հետևողականությամբ զավթում է դատական իշխանությունը՝ ձգտելով երկրում վերջնականապես հաստատել մեկ անձի իշխանություն:

Առերևույթ բազմաթիվ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը զուգընթաց, վերջինս նաև անողոք է իրավունքի գերակայությամբ առաջնորդվող և արդար դատաքննություն իրականացնող դատավորների նկատմամբ:

Իրավական պետությունը ոչնչացնող պետական ահաբեկման այս մթնոլորտում լռություն է տիրում մարդու իրավունքների պաշտպանության տեղական և միջազգային կազմակերպություններում: Սա այն դեպքում, երբ նման դեպքերը պետք է դառնան տեղական և միջազգային լայն քննարկումների առարկա:

Այս վիճակը սպառնում է Հայոց պետականությանը: Այն անթույլատրելի է:

Ելնելով նշվածից ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը՝

1. Դատապարտում է օրվա իշխանությունների պետականաքանդ այս վարքագիծը:

2. Պահանջում է Հայաստանի իրավապահ մարմիններից զերծ մնալ հակաօրինական, իշխանության ապօրինի պատվերներով գործողություններ կատարելուց:

3. Կոչ է անում հայաստանյան քաղաքացիական հասարակությանը և երկրի ապագայով մտագոված մեր հայրենակիցներին՝ համախմբվել և ընդդիմանալ Սահմանադրությունը ոտնահարող գործողություններին:

4. Ժողովրդավարությամբ և իրավունքի գերակայությամբ մտահոգ միջազգային հանրության ուշադրություն է հրավիրում օրվա քաղաքական իշխանությունների հակաիրավական այս վարքագծի վրա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular