ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանի հայտը. արտաքին և ներքին ազդակներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը դեռ երկար է ցնցելու փաշինյանական իշխանության հիմքերը։ Երրորդ նախագահն իր հարցազրույցում բազմաթիվ ազդակներ հղեց, և առաջին հերթին, արտաքին խաղացողներին, իսկ դա ամենալուրջ հարվածն է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ահա թե ինչու, փաշինյանական ողջ քարոզչամեքենան հարցազրույցից հաշվված րոպեներ անց դուրս բերվեց առաջնագիծ։ Պատգամավորներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, Հանրային Հեռուստատեսություն, ֆեյսբուքյան ֆեյքեր, ու մի Հանրային խորհրդի նախկին նախագահ․ բոլորը միասին միահամուռ հարձակման անցան ընդդեմ երրորդ նախագահի։ Իհարկե, բոլոր այդ ջղաձգումները հօգուտ Սերժ Սարգսյանի են։

Ի տարբերություն նորածիլ այս ապիկարների, երրորդ նախագահը լրջագույն ուղի է անցել, ռացիոնալ գործիչ է, և գիտի՝ ինչպես տիրապետել իրեն, ինչպես տողատակով կամ ուղիղ ներկայացնել իր մոտեցումները։ Շատ վերլուծաբանների գնահատմամբ, Սերժ Սարգսյանի հարցազրույցն ավելի շատ քաղաքական հայտ էր՝ համախմբելու Նիկոլ Փաշինյանի իշխանությունից դժգոհ ուժերին, որոնց ջլատվածության պայմաններում էլ գործող վարչախումբը շարունակում է պաշտոնավարել։ Հատկապես արտաքին խաղացողներին երրորդ նախագահը պարզ հասկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը վստահելի գործընկեր չի կարող լինել, ինչ-որ պահի գցելու է։ Այդ իմաստով, հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը պատրաստ է ստանձնել գործընթացների ղեկավարումը, և Արցախյան բանակցային գործընթացի պատասխանատվությունը։

Փաշինյանական քարոզչամեքենան հատկապես փորձեց ծաղրել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» թեզը։ Իհարկե, այս իշխանությունն ամեն ինչ արել և անում է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Իսկ Սերժ Սարգսյանի ազդակը մեկն էր՝ ուղղված ներքին լսարանին։ Բոլոր այն ուժերը, որ կողմ են այդ թեզին, պետք է կանգնեն մի դրոշի տակ՝ ընդդեմ երկիրը անդունդ գլորող վարչախմբի։ Սերժ Սարգսյանի դեմ իշխանական ցեխարձակումներն առաջիկայում ավելի լայն տարածում են գտնելու, բայց դժվար թե այդ հանգամանքը հետ պահի երրորդ նախագահին՝ Փաշինյանի դեմ իրական համախմբում նախաձեռնելուց։

Վահե Նահապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular