ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը հանձնեցին Տիգրան Ավինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջապես կողմնորոշվել է, թե ով է լինելու Երևանի քաղաքապետի հաջորդ թեկնածուն։ Ավելի ճիշտ, Փաշինյանն է որոշել, ընտրություն կատարել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի միջև։ Ըստ էության, Փաշինյանին զայրացրել է գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի անգործությունը։ Քաղաքապետի պաշտոնում նշանակվելուց հետո Սարգսյանը վերանշանակել էր միայն վարչական շրջանների ղեկավարների մեծ մասին, իսկ քաղաքը տևական ժամանակ զրկված էր չորս փոխքաղաքապետերից։ Թեպետ, «Առաքելություն» կուսակցության նախկին անդամը ցանկանում էր անձամբ լինել որոշումներ կայացնողն ու իրականացնողը, մեր աղբյուրի փոխացմամբ, նրան պարզապես թույլ չեն տվել, հստակ հասկացրել են, որ զուտ ժամանակավոր ֆիգուր է քաղաքապետի պաշտոնում, իսկ Երևանի քաղաքապետի համար այլ անձի են նախատեսել։

Հայկ Մարությանի հեռացումից հետո քաղաքապետարանում խոշոր վերադասավորումներ էին ակնկալվում, սակայն չիրականացվեցին․ լուրեր էին շրջանառվում, որ վերադասավորումները պետք է անի այն թեկնածուն, ում իշխող ուժը նախատեսել է որպես նոր քաղաքապետ։ Այժմ կարծես, Փաշինյանի ընտրությունը կանգ է առել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա։ Նրան նախ կնշանակեն փոխքաղաքապետ, ապա և կգլխավորի ընտրական ցուցակը, երբ ՔՊ-ն գնա ընտրությունների։

Քաղաքապետն այս պահի դրությամբ չորս տեղակալի թափուր հաստիք ունի։ Բացի Ավինյանից մյուս երեք փոխքաղաքապետեր նշանակելու են վերջինիս մերձավորներին՝ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանին, առողջապահության ներկայիս փոխնախարար Գևորգ Սիմոնյանին, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանին: Ըստ մամուլի՝ Ավինյանն ու երեք թեկնածուներն այսօր հանդիպելու են ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը, իսկ արդեն փետրվարի 8-ին նշանակվելու են փոխքաղաքապետեր։ Փաստացի, Հրաչյա Սարգսյանին դուրս են թողնելու Երևանի կառավարումից, նա ընդամենը կտաքացնի քաղաքապետի աթոռը, մինչև նոր ընտրություններ։

Մկրտիչ Խառատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular