Նոր սկանդալ Մելանի Թրամբի շուրջ. Ֆոտո
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆախագահ Թրամփի շուրջ կրքերը չեն հանդարտվում ոչ միայն քաղաքական դաշտում, այլև fashion աշխարհում: Ով է դառնալու ԱՄՆ Առաջին տիկնոջ ոճաբանը հարցը դեռևս անպատասխան է մնում:
Այն բանից հետո, ինչ Միշել Օբամայի անձնական դիզայներ Սոֆի Թիլլերն իր միկրոբլոգում կոչ արեց իր գործընկերներին հրաժարվել աշխատել Մելանի Թրամփի համար , նորաձևության աշխարհում իսկական սկանդալ սկսվեց:
Tommy Hilfiger ապրանքանիշը հայտարարեց, որ հաճույքով կստանձնի Իվանկայի և Մելանիի անձնական դիզայների պաշտոնը, քանի որ նրանք չափազանց գեղեցիկ կանայք են:
Մարկ Ջեյկոբսը նշեց, որ ինքը բացարձակ հետաքրքրված չէ Թրամփի ընտանիքի հետ համագործակցությամբ . «Ես ավելի լավ է կօգնեմ նրանց, ովքեր անխուսափելիորեն կտուժեն այդ ընտանիքի վարած քաղաքականությունից»,-նշել էր նա:
«Մելանի Թրամփն ինձ չի ոգեշնչում ,-նշել է մեկ այլ հեղինակավոր դիզայներ Թոմ Ֆորդը,- ես հրաժարվել եմ նրա համար աշխատել մի քանի տարի առաջ, կհրաժարվեմ նաև հիմա»:
Կարոլինա Էրրերան վստահ է, որ հենց Թրամփի ընտանիքի շուրջ աղմուկը դադարի, դիզայներները անձամբ կխնդրեն Մելանիին օգտվել իրենց ծառայություններից:
Եվ, այնուամենայնիվ, դեռ պարզ չէ՝ ով կզբաղվի ԱՄՆ առաջին տիկնոջ ոճով: Ավելին, հասունացել է ևս մեկ սկանդալ Dolce & Gabbana իտալական ապրանքանիշի և Մելանի Թրամփի մասնակցությամբ:
Ամանորյա երեկույթի համար նախագահ Թրամփի կինը՝ Մելանին, ընտրել էր կոկտեյլային զգետս՝ Dolce & Gabbana-ից: Ստեֆանո Գաբանան տեղադրել է Մելանիի լուսանկարը իր միկրոբլոգում՝ #DGwoman հեշթեգով, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել սոց-ցանցերում: Օգտատերերը սպառնում են այլևս չօգտվել Dolce & Gabbana ապրանքանիշից. «Ինչպես եք աշխատում Եվա Բրաունի հետ»,- համեմատում են նրանք Մելանիին Հիտլերի սիրուհու հետ: