ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի և Թուրքիայի համար խաղաղության դարաշրջան չի լինելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մինչ Հայաստանի գործող վարչախումբը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «խաղաղության դարաշրջանի» անհեթեթ քարոզ է տանում, Թուրքիան և Ադրբեջանը հստակ հասկացնում են, որ մտադիր չեն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ Երեկ երկօրյա այցով Անկարա է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հանդիպել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Հանդիպումից հետո Աքարը հայտարարել է, թե Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի հզորացմանն ուղղված միջոցառումները վտանգ չեն ներկայացնում այլ երկրների համար։
 
«Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ ուղղված մեր զինված ուժերի զարգացմանը, մեր երկրների ու ազգերի պաշտպանությանը։ Մենք մեծ գոհունակություն ենք զգում նաև մեր բանակների մշտական հզորացումից։ Ադրբեջանն ու Թուրքիան՝ «երկու պետություն՝ մեկ ազգ», գործադրում են բոլոր ջանքերը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար»,- հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
 
«Մեր ջանքերն ուղղված են ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև, այլ նաև ամբողջ Կովկասում խաղաղության հաստատմանը»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան, միաժամանակ հավելել, թե Էրդողանն ու Ալիևը խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են պատասխանի։
 
Այս նկատառումը ոչ այլ ինչ է, քան հստակ ճնշում Հայաստանի դեմ և սպառնալիք։ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան շարունակել է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, երկուստեք զորավարժություններ են իրականացվում, այս օրերին էլ թուրքական հրահանգիչները մարզում են Արցախի զավթած տարածքներում տեղակայված ադրբեջանական նոր ստորաբաժանումներին՝ կոմանդոներին։
 
Ստորաբաժանումները ռազմական բախմանը նմանեցրած պայմաններում զարգացնում են արգելապատնեշներ հաղթահարելու, լեռնային պայմաններում մարտ վարելու, պաշտպանական խորություններ ներթափանցելու և բնակավայրերում հայտնված դիվերսիոն խմբերին շրջափակելու և ոչնչացնելու ունակությունները: Հստակ է, որ թշնամի երկու պետությունները առանց վայրկյան կորցնելու ամրապնդում են իրենց ռազմական հզորությունները, նախապատրաստվում ինչ-որ լուրջ զարգացումների։ Փոխարենը, Հայաստանի գործող իշխանությունները բացարձակ որևէ քայլ չեն իրականացնել երկրի մարտունակությունը վերականգնելու, զինված ուժերը սպառազինելու և արդիականացնելու ուղղությամբ։ Խաղաղության դարաշրջանը միայն կոչերով չէ, որ լինում է, դրա համար մարտունակ բանակ և գիտակից հասարակություն է հարկավոր։
 
Հայկ Ավետիսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular