ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեհրանը զգուշանում է Թուրքիա-Հայաստան կարգավորման հարցում. մտահոգությունը «Զանգեզուրի միջանցքն» է. Middle East Eye

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանը մտահոգություն է հայտնում «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) վերաբերյալ, գրում է Middle East Eye-ը՝ մանրամասնելով, որ իրանցի պաշտոնյաներն ու վերլուծաբանները ուշադրությամբ հետևում են Հայաստանի և Թուրքիայի միջև երեք տասնամյակ դիվանագիտական փակուղուց հետո քաղաքական կապերը վերականգնելու և երկու երկրների միջև սահմանի վերաբացման քայլերին:

«Թեև Թեհրանում պաշտոնյաները նշել են, որ աջակցում են Երևանի և Անկարայի միջև բանակցություններին, Իրանը, ամենայն հավանականությամբ, դեմ կլինի ցանկացած բանակցությունների, որոնք վերաբերում են Զանգեզուրի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի կամ Թուրքիայի վերահսկումը թույլ տալուն: 

Տրանսպորտային միջանցքը, որը գտնվում է Հայաստանի հետ Իրանի հյուսիս-արևմտյան սահմանին, Ադրբեջանին հնարավորություն կտա առանց հայկական անցակետերի ուղիղ մուտք գործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ ադրբեջանական էքսկլավ: Այս մուտքը Հայաստանի Սյունիքի մարզի միջոցով, ի վերջո, Թուրքիային կմիացնի մնացած թյուրքական աշխարհին:

Արտաքին քաղաքականության իրանցի վերլուծաբան Բահրամ Ամիր Ահմադիանը զգուշացրել է, որ Իրանը պետք է բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են մեծացնել ճնշումը միջանցքի վերահսկողության վրա:

«Այն, ինչ (Ադրբեջանի նախագահ) Իլհամ Ալիևը պնդում է Զանգեզուրի մասին, միայն ներքին քարոզչության համար է, առանց միջազգային իրավունքի հիմքերի», - ասել է Ահմադիանը:

Նա հավելել է, որ Իրանը պետք է ճանաչի միայն  Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա միջազգայնորեն ընդունված սահմանները և չկորցնի ազդեցությունը սեփական հյուսիսային սահմանի նկատմամբ։

Մինչդեռ իրանական պաշտոնական լրատվամիջոցները լայնորեն մեջբերել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մեկնաբանությունները՝ ընդգծելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև անցուղի կառուցելու մասին խոսակցությունները եղել են Հայաստանի կարմիր գիծը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում»,-եզրափակել է աղբյուրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular