ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է մոլորեցնում հանրությանը. հակասություններ` առողջապահության նախարարությունում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում բավականին ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք ուղղակիորեն հակասում են իր անմիջական ղեկավար Անահիտ Ավանեսյանի օրեր առաջ հնչեցրած մտքերին: 

Եթե Ավանեսյանը փորձում է ստեղծել տպավորություն, որ ամեն ինչ վերահսկվում է և պատվաստվման տեմպերը լիարժեք բավարարում են իշխանություններին և ոլորտի պատասխանատուներին, իսկ սահմանափակումները տալիս են արդյունք ՝ բարձրացնելով թե՛ պատվաստված քաղաքացիների թիվը, թե՛ նպաստելով վարակվածների թվի աճին, ապա փոխնախարարը, կարծես թե, այլ կարծիք ունի: Մասնավորապես, Նազարյանը գտնում է, որ մենք դեռ շատ հեռու ենք այն ցուցանիշից, երբ պատվաստած  կլինի ՀՀ բնակչության 70 տոկոսը: Ըստ նրա` միայն այդ դեպքում կարող ենք խոսել սահմանափակումների վերացման կամ խստացված ռեժիմի փոփոխության մասին: Նա նաև նշում է, որ չկան վերլուծություններ, թե ինչ արդյունավետություն ունեն կիրառվող սահմանափակումները: Այսինքն՝ նախարարն ընդունում է որոշումներ, որոնց արդյունավետությունը, մեղմ ասած, կասկածելի է:

Ստացվում է` կա՛մ նախարարն ու փոխնախարարը միմյանց հետ այնքան էլ չեն համաձայնեցնում տարվող քաղաքականությունը, կա՛մ նրանցից առնվազն մեկն այնքան էլ անկեղծ չէ հանրության հետ: Հակառակ դեպքում` տարակուսելի է ոլորտի պատասխանատուներից տարբերվող մեսիջներ լսել նույն հարցի վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular