ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանի և Ուզբեկստանի միջեւ հարաբերությունները սրվում են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզստանը պահանջել է Ուզբեկստանից հանել սահմանային դիրքը չհամաձայնեցված հատվածից, ինչպես նաեւ բացատրություն տրամադրել դիրքը տեղադրելու կապակցությամբ: Այս մասին, ca-news-ի փոխանցմամբ, հայտնել է Ղրղզստանի սահմանապահ ծառայության նախագահ Ռայիմբերդի Դույշենբիեւը:

Վերջինիս խոսքով, Ուզբեկստանի այս քայլը խախտում է կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությունները, որ ուզբեկական եւ ղրղզական սահմանապահները չպետք է մտնեն չհամաձայնեցված տարածքներ:

«Մուտքի բոլոր կետերը փակ են երկու կողմից, բացի միջազգային «Կըզըլ Կիյա» ավտոճանապարհային կետից: Մուտքի կետերը գործում են միայն երրորդ երկրների քաղաքացիների համար»,- մասնավորապես` ասել է ղրղզ զինվորականը:

Ուզբեկստանի քաղաքացիները, ովքեր ապրում են Սոխ անկլավային տարածքում, այնտեղ են հասնում «Կըզըլ Կիյա» ավտոճանապարհով:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Ուզբեկստանի զինվորականները փակել էին Կերբեն-Ալա Բուկա ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրի հատվածը եւ երկու անցակետ դրել:

Ղրղզստանի նախագահը հանձնարարել է բարձրացնել սահմանապահ ծառայության մարտունակությունը:

Հիշեցնենք, որ Ղրղզստանը տարածքային վեճ ունի նաեւ Տաջիկստանի հետ:

Ավելացնենք, որ Ղրղզստանը, ինչպես եւ Հայաստանը, ՀԱՊԿ անդամ է: Ավելի վաղ նշել էինք, որ Ղրղզստանում ընդամենը երեք գեներալ կա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular