ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլ անդաստիարականերն են, էլ գումարի խնդիր չունեն․ Իրավական հակափաստարկից բացի, ինչ ասես լսեցինք․ Վարդևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ ձակերպում ասես լսեցինք, որ բալային համակարգից տուժողները ՀՀ-ում գումարի խնդիր չունեցողներն են, անդաստիարականերն են,բայց մի հատ բովանդակային, իրավական հակափաստարկ չլսեցինք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով բալային համակարգի խնդիրներին։

«Բայց ֆանտաստիկ մի բան բացահայտեցինք, քաղաքային իշխանությունը կարծում է, թե մի բան եթե օրենքի մեջ գրել են, հենց դա է, այսինքն եթե ուզում ես ասել սա հիմնական պատասխանատվության միջոց է, թե լրացուցիչ, դրա պատասխանն է՝ բռնում օրենքում գրում ես, որ սա հիմնական չէ, սա էլ հո քաղաքական հարց չէ։ Հարց է առաջնում այս իշխանությունները ինչու չեն ցանկանում իրավիճակ, որտեղ որևէ խնդիր չի առաջանա, օրինակ ներդնեն այնպիսի համակարգ, որը չի ունենա խնդիր»։

Պատգամավորը հայտնեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջիկայում նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ հայտարարություն կանի, իսկ թեկնածուների վերաբերյալ այս պահին որևէ բան ասել հնարավոր չէ։

«Նման բովանդակության քննարկում չի եղել, որ որևէ բան ասեմ։ Միասնական թեկնածուի տարբերակն էլ է քննարկվում, ընդհանուր իրավիճակը ևս»,-նշեց Արամ Վարդևանյանը։

Մանրամաս՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular