ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. չպետք է թույլ տանք, որ Հայաստանը վերածվի բռնապետության. Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գործող իշխանությունը բռնաբարում է իրավական դաշտն ու արդարադատությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն, ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի, եկել է դատարանի բակ:

Նա նշեց, թե պետք է այս հարցի շուրջ հասարակությունն ընդվզի ու հստակ գնահատական տա ստեղծված իրավիճակին:

«Մենք այստեղ չենք եկել պաշտպանելու կոնկրետ մի դատավորի, մենք եկել ենք պաշտպանելու արդարադատությունը, ուստի, մեր բոլոր  քայլերը պետք է ուղղված լինեն նրան, որ թույլ  չտանք Հայաստանը վերածվի բռնապետության, իսկ մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները հստակ քայլերով մեր երկիրը տանում են դեպի բռնապետություն»,-նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

Արթուր Վանեցյանի խոսքով՝  իշխանությունը ողջ պետական համակարգը բաժանել է «ցանկալիների» ու «ոչ ցանկալիների»:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց, որ Հայաստանն այսօր գտնվում է  ծայրահեղ ծանր վիճակում. կան չլուծված անվտանգային բազմաթիվ խնդիրներ, լուծված չէ գերիների վերադարձի հարցը, բայց իշխանության քայլերը միայն սեփական պաշտոնավարումը երկարաձգելուն են ուղղված։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular