ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա պետք է ազդակ լինի իրավաբանական համայնքի համար, որ լռությունը շատ թանկ է նստելու․ Էլինար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կատարվողն ազդակ է է մյուս դավորների համար, որոնք փորձում են առաջնորդվել օրենքով եւ չկայացնել իշխանության համար ցանկալի որոշումները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության Էլինար Վարդանյանը։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, քննվում է Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Դատական նիստին զուգահեռ դատարանի բակում են հավաքվել մի շարք իրավաբաններ եւ հասարակական-քաղաքական գործիչներ, որոնք իրենց աջակցությունն են հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին։

«Որեւէ պետությունում օրինական որոշում կայացրած դատավորը չի կարող այսպիսի վիճակում հայտնվել։ Գործադիրը չի փորձում միջամտել արդարադատության իրականցմանը։ Մեզ մոտ վերջին երեք տարիների ընթացքում տեղի ունեցողները բերեցին այն բանին, որ դատավորին կարելի է քրեական հետապնդումների շրջանակում կալանավորել։ Սա ազդակ է մյուս դատավորների համար, որոնք փորձում են առաջնորդվել օրենքով եւ չկայացնել իշխանության համար ցանկալի որոշումներ։ Բոլորի համար ակնհայտ է, որ այս գործը քաղաքական ենթատեքստով գործ է, որովհետեւ մենք գիտենք, թե Բախշիյանն ինչ գործ էր քննում եւ ինչ որոշումներ է կայացրել, որոնք այս իշխանությունների սրտով չեն։ Սա ազդակ է մյուս դատավորներին, բայց սա մյուս կողմից պետք է ազդակ լինի իրավաբանական համայնքի համար, որ լռելու պարագայում այդ լռությունը շատ թանկ է նստելու։ Եվ նրանք պետք է միավորվեն, որովհետեւ հակառակ պարագայում, եթե լինի գրպանային դատարան, կվտանգվի Հայաստանի գոյությունը»,- ասաց Էլինար Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն էլ նկատեց, որ սա ուղղակի դասական դատական նիստ չէ։

«Սա վերջին մեխն է, որ խփում են դատական համակարգի վրա։ Այսուհետ այն դատախազները, որոնք իրենց դուր չեն գալիս, գալու են ԲԴԽ, այնուհետեւ հայտնվելու այստեղ։ Սա ուղղակի տեռոր է դատական համակարգի նկատմամբ։ Ամբողջ դատական համակարգի նկատմամբ է այս բռնությունը»,- ընդգծեց Վարդեւանյանը։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է  «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Դատավոր Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող այս գործընթացները նրա փաստաբանները քաղաքական հետապնդում են համարում։ Նրանց խոսքով՝ Բարձրագույն դատական խորհուրդն էլ այդ որոշմամբ ոտնահարել է Բորիս Բախշիյանի սահմանադրական իրավունքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular